Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտի համար 2022թ. առավել քան բեղմնավոր էր. բավական է միայն նշել, որ բանկերը եռապատկեցին իրենց շահույթը՝ նախորդ տարվա համեմատ: Դա իր ազդեցությունն ունեցավ նաև աշխատաշուկայի վրա, որտեղ ֆինանսաբանկային ոլորտի ներկայացուցիչներն ամենաակտիվ մասնակիցներից էին: Գործընթացին հավելյալ թափ հաղորդեց նաև Ֆասթ բանկի վերակազմավորումը վարկային կազմակերպությունից բանկի, որն էլ ամենաակտիվ գործատուն էր շուկայում:
Ֆինանսաբանկային ոլորտում աշխատաշուկայի գլխավոր միտումները 2022թ․-ին
How2B-ն ներկայացնում է ֆինանսաբանկային ոլորտում աշխատաշուկայի գլխավոր միտումները 2022թ՝ հիմնվելով staff.am-ի տարեկան զեկույցի տվյալների վրա: Գծապատկերում նաև տրված է նախորդ տարվա ցուցանիշների հետ համեմատականը, ինչը հստակ ցույց է տալիս էական աճ նախորդ տարվա համեմատ ընկերությունների մեծամասնության մոտ:
Ամենապահանջված մասնագիտությունները ֆինանսաբանկային ոլորտում
Բնականաբար, ամենապահանջվածը շարունակում է մնալ ոլորտի հիմնական մասնագիտացումը՝ «բանկային և վարկային գործ» մասնագիտությունը, թեև ակտուալ են նաև հաշվապահական, սպասարկման, ծրագրավորման և այլ օժանդակ ոլորտները:
Ամենապահանջված հմտությունները ֆինանսաբանկային ոլորտում
Ինչ վերաբերում է հմտություններին, ապա շարունակում է գերակա մնալ MS Office գրասենյակային փաթեթը, բայց հետաքրքիր է, որ հնգյակում տեղ է գտել նաև առանձին ավելի խորացված մակարդակով MS Excel ծրագրի իմացությունը։ Ֆինանսաբանկային ոլորտում մեծ է պահանջարկը ծրագրավորման և այլ ՏՏ մասնագիտություններում, այդ իսկ պատճառով թոփ հնգյակում ներառված է նաև ծրագրավորման տեխնոլոգիա։
Միջին աշխատավարձը ֆինանսաբանկային ոլորտում
Ֆինանսական և ապահովագրական ոլորտի միջին աշխատավարձը 2022թ. ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով կազմել է 522.963 դրամ, որը երկրորդ ամենաբարձրն է ՏՏ ոլորտից հետո: Նախորդ տարի միջին աշխատավարձը ոլորտում 420.463 դրամ էր, այսինքն գրանցվել է վարձատրության մոտ 24% աճ:
Կարդացե՛ք նաև՝
- ՏՏ ամենապահանջված հմտություններն ու ամենաակտիվ գործատուները Հայաստանում
- Ի՞նչ փոփոխություններ է կրելու Ձեր աշխատավարձը 2023-ին. Աշխատավարձի հաշվիչ
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: