ՀՀ ՊՆ-ն հայտարարել է մրցույթ ՏՏ գիտելիքներով զորակոչիկների համար

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ պաշտպանության նախարարությունը մրցույթ է հայտարարել 2026 թվականի ամառային զորակոչի ենթակա երիտասարդների համար: Նպատակն է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծումն ու զորակոչիկների մասնագիտական կարողությունների արդյունավետ կիրառումը պարտադիր ծառայության ընթացքում:

Մրցույթին կարող են մասնակցել ռոբոտատեխնիկայի, մեքենայական ուսուցման, տվյալների ճարտարագիտության, վերլուծության և վիճակագրության ուղղություններով մասնագիտացում ունեցող անձինք։ Ընտրությունը հաջողությամբ անցնելու դեպքում նրանք իրենց ժամկետային զինվորական ծառայությունը կանցնեն ՊՆ «1991 ստորաբաժանման» արհեստական բանականության և գիտական դասակներում։

Մասնակցել ցանկացողները պետք է մինչև հուլիսի 9-ը ներառյալ գրանցվեն 1991.mil.am կայքում: Լրացուցիչ հարցերի համար գերատեսչությունը տրամադրել է [email protected] էլեկտրոնային փոստն ու 1-28 հեռախոսահամարը:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները