«Impact Week»-ն առաջին անգամ Հայաստանում է

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Impact Week Armenia 2026» միջազգային նորարարական ծրագիրն առաջին անգամ կկայանա Երևանում։ Նախաձեռնությունն իրականացվում է Երևանի պետական համալսարանի և «ԹՈՒՄՈ լաբերի» համագործակցությամբ։ Ծրագրի հիմքում իրական խնդիրների լուծմանն ուղղված «Design thinking» ձևաչափն է։

Մասնակիցներին առաջարկվում է երկու ուղղություն՝ քառօրյա բութքեմփ (հունիսի 24-27-ը) կամ մարզիչների սերտիֆիկացման ծրագիր (Design Thinking Coach Certification)։ Դասընթացը կենտրոնացած է գործնական նորարարության և խնդիրների լուծման հմտությունների զարգացման վրա:

Հատուկ կրթաթոշակներ են հասանելի «HackNation Global AI Hackathon»-ի տեղական հաղթողների, Armenian Code Academy-ի SAP ծրագրի շրջանավարտների և «Plug and Play Armenia»-ի մասնակիցների համար: Ծրագրին միանալու տեղերը սահմանափակ են։

Բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները