ՏՏ ամենապահանջված հմտություններն ու ամենաակտիվ գործատուները Հայաստանում

Վերջին լուրերը
ՏՏ ամենապահանջված հմտություններն ու ամենաակտիվ գործատուները Հայաստանում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՏՏ ոլորտ մուտք գործելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է, բայց ի՞նչ մասնագիտացում ընտրել ոլորտում պահանջված լինելու համար: Staff.am-ը իր «ՀՀ աշխատաշուկա 2022» զեկույցում ներկայացրել է ՏՏ ոլորտում ամենապահանջված տեխնոլոգիաները Հայաստանում:

ՏՏ ամենապահանջված հմտություններն ու ամենաակտիվ գործատուները Հայաստանում

2022թ.-ին ամենամեծ պահանջարկը գրանցվել է .Net տեխնոլոգիաների նկատմամբ, ընդ որում այն բավականին մեծ պահանջարկ է ունեցել ոչ միայն ՏՏ, այլ նաև ֆինանսաբանկային ոլորտի աշխատանքների համար։ JavaScript-ի և դրա ֆրեյմվորքերի նկատմամբ պահանջարկը նույնպես աճ է գրանցել։

- Advertisement -
ՏՏ ամենապահանջված հմտություններն ու ամենաակտիվ գործատուները Հայաստանում

Թափուր հաստիքների ամենամեծ քանակը հենց ծրագրավորման բնագավառում է: Սակայն, եթե ցանկանում եք աշխատել ոլորտում, բայց մի ուղղակիորեն կոդի հետ գործ չունենաք, կարող եք դիտարկել նաև հարակից մասնագիտություններ: Որոշակի պահանջարկ են վայելում նաև որակի կառավարման և պրոդուկտների/նախագծերի կառավարման մասնագետները: 2021թ.-ի համեմատ մեծ աճ են արձանագրել նաև այնպիսի նեղ մասնագիտական ուղղություններ, ինչպիսիք են՝ DevOps, Տվյալագիտության, ՏՏ պրոդուկտի և ՏՏ նախագծերի կառավարման ուղղությունները։

ՏՏ ամենապահանջված հմտություններն ու ամենաակտիվ գործատուները Հայաստանում

ՏՏ ոլորտում աշխատավարձի միջին մակարդակը 2022թ. կազմել է 874 հազար դրամ, բայց այս թիվը, բնականաբար, կախված է մասնագիտությունից, տեխնոլոգիաներին տիրապետելու մակարդակից, փորձից և բազմաթիվ այլ գործոններից: Չնայած ոլորտում զբաղվածների թիվը ըստ տարբեր տվյալների 30-40 հազար մարդ է, բայց նոր աշխատողների կարիք դեռ կա: Այս ընկերություններն ամենաակտիվն են եղել աշխատաշուկայում 2022թ.:

ՏՏ ամենապահանջված հմտություններն ու ամենաակտիվ գործատուները Հայաստանում

Նախորդ տարիներին այս ոլորտի թռիչքային աճը 2022թ. վերջին որոշակիորեն դանդաղել է, ու դա կարող է շարունակվել նաև 2023թ., ինչը, սակայն, չի նշանակում, որ այս ոլորտում աշխատատեղերի պակաս է դիտվելու:

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները