EasyPay վճարային տերմինալներում անհրաժեշտ է անցնել նույնականացում ավանդի, քարտի և հաշվի համալրումների իրականացման համար։ Այժմ դա հնարավոր է նաև ArcaQR-ի միջոցով։
Arca QR-ով նույնականանալու համար անհրաժեշտ է․
- Ընտրել ArcaQR-ը որպես նույնականացման մեթոդ
- Մուտք գործել MyAmeria, AraratMobile կամ AEB Mobile հավելված
- Սքանավորել տերմինալի էկրանին ցուցադրված QR կոդը վերոնշյալ հավելվածներից մեկով։
EasyPay տերմինալներում հնարավոր է նույնականանալ նաև easywallet հավելվածով և imID-ով։ Մանրամասները՝ ընկերության գրառման մեջ։
Առաջիկայում կավելանա ArcaQR համակարգին մասնակից բանկերի թիվը, և տերմինալներում հնարավոր կլինի նույնականանալ նաև այլ բանկերի հավելվածներով։












