Աշխատավարձի հաշվիչը ներքևում է:
Տարին փոխվում է, հարկերը՝ ևս: ՀՀ Հարկային օրենսագրքում տեղի են ունեցել մի քանի փոփոխություններ, որոնք կարող են ազդել Ձեր մաքուր աշխատավարձի վրա: Եվ այսպես ի՞նչ փոփոխությունների կենթարկվի Ձեր աշխատավարձը՝ 2023 թվականի հունվարի 1-ից սկսած: Փորձենք հասկանալ ստորև:
Դեռևս 2019 թվականին Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն 2023թ. հունվարի 1-ից փոփոխվել են աշխատավարձի հաշվարկի մի շարք դրույքաչափեր։
Փոփոխության համաձայն եկամտային հարկը նվազել է 1%-ով և 21%-ի փոխարեն կազմում է 20%։ 2023 թվականի հունվարի 1-ից սոցիալական վճարները հաշվարկվում են ամսական մինչև 1.125.000 դրամ եկամտից (նվազագույն՝ 75.000 դրամ աշխատավարձի 15-պատիկ):
Սոցիալական վճարի դրույքաչափը կազմում է․
- մինչև 500․000 աշխատավարձի դեպքում՝ 5%,
- 500․000 դրամից ավելի դեպքում՝ Աշխատավարձի 10% – 25.000 դրամ:
- 1125.000-ից ավելի ստացողների համար՝ 87․500 դրամ կամ որ նույնն է՝ (1.125.000 x 10%) – 25.000 դրամ։
Մնացած տվյալները նույնն են, ինչպես նախորդ տարի: Առավել մանրամասն աշխատավարձի հաշվիչի մասին կարող եք կարդալ այստեղ: Հաշվարկե՛ք Ձեր աշխատավարձը ստորև:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։