ՀՀ աշխատաշուկան հեղհեղուկ 2022-ին. 5 միտում staff.am-ի զեկույցից

Հայաստանի աշխատաշուկայի ակտիվության վերլուծության հերթական, արդեն 6-րդ զեկույցն է ներկայացրել staff.am-ը՝ ամփոփելով 2022թ. ընդհանուր պատկերն ու զարգացման գլխավոր միտումները: How2B-ն առանձնացրել է ամենահետաքրքիրը զեկույցից 5 կետով:

Այս տարի առաջին անգամ «ՀՀ աշխատաշուկա 2022» զեկույցն ունի բարեգործական առաքելություն։ Այն միջոցները, որոնք կհավաքվեն զեկույցի օգնությամբ կուղղորդվեն 2020թ.-ի պատերազմի մասնակից և բարձր առաջադիմություն ունեցող 15 հայորդիների ուսման վարձի վճարմանը։ Հանգանակություն կարելի է կատարել «4090 Բարեգործական Հիմնադրամին» «ռեԱրմենիա» համագործակցության հարթակի միջոցով։ Մանրամասներն՝ այստեղ։

Աշխատաշուկայի ակտիվության 40% աճ, բայց այնուհետև կտրուկ անկում վերջին եռամսյակում

Աշխարհում և տարածաշրջանում առկա ճգնաժամային իրավիճակի ազդեցությունը Հայաստանի աշխատաշուկայի վրա սկսել է դիտվել միայն տարվա վերջին եռամսյակում: Մասնավորապես, վերջին երեք ամիսներին ամսական թափուր հաստիքների քանակը staff.am-ում նվազել է 2021թ. վերջին ամիսների մակարդակին, իսկ դեկտեմբերին ավելի կտրուկ նվազել՝ հասնելով 1300-ի:

ՀՀ աշխատաշուկան հեղհեղուկ 2022-ին. 5 միտում staff.am-ի զեկույցից
- Advertisement -
ՀՀ աշխատաշուկան հեղհեղուկ 2022-ին. 5 միտում staff.am-ի զեկույցից

Չնայած ամենապահանջված մասնագետները շարունակում են մնալ ծրագրավորողները, բայց նախորդ տարվա համեմատ նվազել է ինչպես նրանց, այնպես էլ ՏՏ ոլորտի բոլոր մասնագետների պահանջարկը:  Նման միտում վերջին տարիներին դիտվում է առաջին անգամ, և պայմանավորված է տարբեր լոկալ և գլոբալ ցնցումներով, դոլարի գնի նվազումով և այլ գործոններով:

Փոխարենը, պահանջարկի զգալի աճ է գրանցվել վաճառքի ու սպասարկման, ինչպես նաև ֆինանսաբանկային ոլորտում: Ռելոկացիայի ալիքի արդյունքում ֆինանսաբանկային ոլորտի թափուր հաստիքների մասնաբաժինը ընդհանուրում հասել է 12,1%-ի՝ նախորդ տարվա 6,5%-ի փոխարեն: Ու չնայած այս ոլորտի կտրուկ աճին՝ անկում ապրող ՏՏ ոլորտը դեռ շարունակում է ամենաակտիվ ներգրավող ոլորտը մնալ. թափուր աշխատանքների 42%-ը 2022թ. բաժին է ընկել այս ոլորտի ընկերություններին:

Գործատուները կարևորում են թիմային աշխատանքը և կրճատում են հեռավար աշխատանքի հնարավորությունները

Հայաստանում գործող ընկերությունների կողմից աշխատակիցներից պահանջվող փափուկ հմտությունների ցանկը նախորդ տարվա համեմատ մեծ փոփոխություն չի կրել: Առաջին եռյակում են թիմային աշխատանքը, ժամանակի կառավարումը և խնդիրների լուծման կարողությունը:

ՀՀ աշխատաշուկան հեղհեղուկ 2022-ին. 5 միտում staff.am-ի զեկույցից

Նախորդ տարվա համեմատ կտրուկ նվազել են հեռավար աշխատանքների տարբերակները: Այստեղ կարևոր դեր են խաղացել միջազգային միտումները, քանի որ արդեն 2022թ. երկրորդ կիսամյակում միջազգային ընկերությունների կողմից հեռավար աշխատանքի հաստիքների կրճատում է դիտվել՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ճգնաժամի և կրճատումների պատճառով:

Ամենաակտիվ գործատուները

Ներկայացված են 20 ամենաակտիվ գործատուները՝ համալրման ծավալներով, ու նրանցից 9-ը ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ են, համեմատած նախորդ տարվա 11-ի հետ, իսկ 7-ը՝ ֆինանսաբանկային ոլորտի ներկայացուցիչներ են։ 

ՀՀ աշխատաշուկան հեղհեղուկ 2022-ին. 5 միտում staff.am-ի զեկույցից

Աչք է ծակում, որ ֆինանսաբանկային ոլորտի ներկայացուցիչներից շատերը շատ կտրուկ են ավելացրել հաստիքների քանակը՝ նախորդ տարվա կրկնակիից էլ ավել: Այս տարի staff.am-ում ավելացել են նաև մարզային հաստիքները՝ դրանց տեսակարար կշիռը 5,6%-ից հասցնելով 11,7%-ի: Մարզերում ամենաակտիվ գործատուներն են «Ինստիգեյթ կիսահաղորդիչներ», «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ, Simonian Educational Foundation ընկերությունները, որոնց հաջորդում են մի շարք բանկեր:

Աճել է նաև արտերկրի ընկերությունների կողմից ՀՀ-ում հրապարակած հաստիքների թիվը, առաջատարի դիրքում ԱՄՆ-ում գտնվող ընկերություններն են։

Quiz. Ո՞ր ընկերություններն են Հայաստան եկել 2022թ.

Աշխատավարձն ու աշխատողների թվաքանակն ըստ ոլորտների

Թեև 2022թ. աշխատավարձերի մակարդակի աճ է գրանցվել, բայց միաժամանակ դիտվել է նաև գնաճ, և իրական աշխատավարձի աճը դրա արդյունքում որոշակիորեն զսպվել է: 2021թ.-ի համեմատ աշխատավարձի աճ է գրանցվել համարյա բոլոր ոլորտներում։ Մասնավորապես՝ Ֆինանսաբանկային, ՏՏ, Գիտության և Հանքարդյունաբերության ոլորտներում այն համեմատաբար զգալի է եղել։

ՏՏ ոլորտում ամենաբարձր աշխատավարձերն են վճարում՝ միջինում 874 հազար դրամ, հաջորդում են ֆինանսական ոլորտը (522 հազար դրամ) և հանքագործական արդյունաբերությունը (503 հազար դրամ):

ՀՀ աշխատաշուկան հեղհեղուկ 2022-ին. 5 միտում staff.am-ի զեկույցից

Նույն գրաֆիկում տեսնում ենք, որ ամենաշատ զբաղվածները առևտրի ոլորտում են, հաջորդում են կրթությունն ու մշակող արդյունաբերությունը: Առաջին երկու ոլորտներում զբաղված են 100 հազարից ավել քաղաքացիներ: ՏՏ ոլորտում աշխատում է ավելի քան 20 հազար մասնագետ:

Եթե դիտարկենք 2022թ.-ի նոր աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից, ապա առյուծի բաժինը ընկնում է ՏՏ ոլորտին, և եթե չլիներ տարվա չորրորդ կիսամյակում գրանցած անկումը, ապա այս միտումը կշարունակվեր։ Մյուս կողմից, այս աճը կարող է նաև մասամբ պայմանավորված լինել ԱՊՀ երկրներից ՀՀ տեղափոխված ընկերություններով, որոնցում գերակշռում են ՏՏ մասնագետները։

ՏՏ. Պատկերը ամենահամալրող ոլորտում

ՏՏ ոլորտում ոլորտում վերջին տարիներին դերակատարները գրեթե նույնն են, թեև որոշ ներքին տեղաշարժեր նկատվում են:

ՀՀ աշխատաշուկան հեղհեղուկ 2022-ին. 5 միտում staff.am-ի զեկույցից

Ամենապահանջվածը մնում է ծրագրավորումը, զգալի քանակ են կազմել նաև որակի կառավարման, պրոդուկտների/նախագծերի կառավարման մասնագետների թափուր հաստիքները:

Ըստ զեկույցի հեղինակների՝ ՏՏ ոլորտում ներկա պահին գործող իրավիճակով պայմանավորված 2023թ. հնարավոր է մի փոքր դանդաղի նաև տարբեր ոլորտներից ՏՏ վերապրոֆիլավորվող մասնագետների դինամիկան, սակայն գուցե այս միտման համար մի փոքր ավելի շատ ժամանակ է պետք։

Զեկույցի ամբողջական տարբերակը կարող եք գտնել այստեղ:

Կարդացե՛ք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
ՀՀ աշխատաշուկան հեղհեղուկ 2022-ին. 5 միտում staff.am-ի զեկույցից

Վերջին նորությունները

ՀՀ աշխատաշուկան հեղհեղուկ 2022-ին. 5 միտում staff.am-ի զեկույցից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: