Վարորդական իրավունքի վկայականի քննական գործընթացում փոփոխություններ են սպասվում

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ ներքին գործերի նախարարությունը նախատեսում է վարորդական վկայականի տեսական քննության դրական արդյունքի գործողության ժամկետը մեկ տարվա փոխարեն սահմանել երկու տարի։ Որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող մեկամյա ժամկետը հաճախ բավարար չէ քաղաքացիներին ավտոդպրոցում ուսուցումն ավարտելու և գործնական քննությունը հանձնելու համար։

Այս փոփոխությանը զուգահեռ՝ վերանայվելու են նաև տեսական քննության հարցաշարերը։ Որպեսզի թեթև մարդատար ավտոմեքենայի վարորդական իրավունք ստացողը չպատասխանի, օրինակ, ավտոբուսների վերաբերյալ հարցերի, յուրաքանչյուր կարգի և ենթակարգի համար կնախատեսվեն միայն տվյալ տրանսպորտային միջոցին համապատասխանող հարցեր։ Քանի որ նոր կարգավորումները պահանջում են թվային համակարգերի տեխնիկական հարմարեցում, առաջարկվում է դրանք ուժի մեջ մտցնել սեպտեմբերից։

Բացի քննական գործընթացի բարելավումից, օրենսդրական փոփոխություններով հստակեցվում է նաև կասեցված վարորդական վկայականի վերականգնման կարգը։ Կառավարության առանձին որոշմամբ կներդրվի նոր մոդել, որի համաձայն՝ վարորդական իրավունքից զրկված անձինք կկարողանան այն վերականգնել 50 հազար դրամ վճարելու դեպքում։ Ի տարբերություն վերոնշյալ դրույթների, այս որոշումն ուժի մեջ կմտնի ավելի շուտ՝ արդեն հուլիսի 6-ից։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները