Նորարարական տեխնոլոգիական լուծումներ և մտավոր սեփականություն (IP) ունեցող հայկական ստարտափները կարող են hուլիսի 8-10-ը Երևանի Հայաստանի ամերիկյան համալսարանում մասնակցել Technology Transfer Management & IP Commercialization Workshop աշխատարանին,- հայտնում է 3N Startups-ը։
Աշխատարանը կմիավորի փորձագետների ԱՄՆ Առևտրի նախարարությունից, Կոռնելի համալսարանից, STAN-ից և Womble Bond Dickinson-ից։
Մասնակիցները հնարավորություն կունենան՝
- ծանոթանալու մտավոր սեփականության պաշտպանության, տեխնոլոգիաների կոմերցիոնացման, լիցենզավորման և ԱՄՆ գործընկերների հետ համագործակցության լավագույն փորձին,
- ստանալու անհատական խորհրդատվություն ամերիկացի փորձագետներից,
- ներկայացնելու իրենց ստարտափը և ստանալու մասնագիտական հետադարձ կապ,
- դիտարկվելու հետագա մենթորության ծրագրերի, ինչպես նաև ԱՄՆ գործընկերների և ներդրողների հետ կապերի հաստատման համար։
Մասնակցությունն անվճար է։
Հետաքրքրված ստարտափները կարող են մինչև 2026 թվականի հուլիսի 5-ը իրենց նախագծի մասին տեղեկությունները (հնարավորության դեպքում նաև pitch deck-ը) ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։











