Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբն ընդունում է հայտեր

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը (AICA) հայտարարել է, որ ընդունում է հայտեր 2026թ․ մայիսին կայանալիք 29-րդ փիչինգ միջոցառման համար։ 

Նախորդ՝ վաղ գարնանային փուլում արդեն հաջողվել է փակել մեկ ներդրումային գործարք, իսկ մի քանի այլ նախագծեր դեռ ընթացքի մեջ են։ Նոր փուլով AICA-ն շարունակում է ակտիվացնել ներդրումային գործընթացները՝ միավորելով ներդրողների միջազգային համայնք ԱՄՆ-ից, Եվրոպայից, Մերձավոր Արևելքից և Ասիայից։

Մասնակցության համար հրավիրվում են ստարտափների հիմնադիրներ, որոնք զարգացնում են գլոբալ շուկաների համար նախատեսված լուծումներ՝ անկախ զարգացման փուլից՝ գաղափարից մինչև աճ, ունեն շուկայական պահանջարկի հստակ ազդակներ և պատրաստ են ներդրողների հետ բաց քննարկումների։

Դիմումների վերջնաժամկետը մայիսի 1-ն է։ Դիմելու մանրամասները այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները