Ավտոմեքենայի գույքահարկի հաշվիչ

Ձեր ավտոմեքենայի տարեկան գույքահարկի հաշվարկը՝ վայրկյանների ընթացքում: Մեր հաշվիչը նախատեսված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ մարդատար ավտոմեքենաներ, բեռնատարներ և էլեկտրամոբիլներ: Համակարգը հաշվի է առնում ՀՀ օրենսդրության վերջին փոփոխությունները, ներառյալ էլեկտրական շարժիչների հզորության հաշվարկման 2026թ:

powered by Advanced iFrame

- Advertisement -

1. Բենզինային և դիզելային մեքենաների հաշվարկ

Ներքին այրման շարժիչով մեքենաների համար հարկը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով շարժիչի հզորությունը (ձիաուժը) և արտադրության տարեթիվը:

Տարեկան դրույքաչափերն ըստ ձիաուժի (ՁՈՒ).

  • Մինչև 120 ՁՈՒ՝ 200 դրամ յուրաքանչյուր ՁՈՒ-ի համար:
  • 121-150 ՁՈՒ՝ 300 դրամ յուրաքանչյուր ՁՈՒ-ի համար:
  • 151-250 ՁՈՒ՝ 500 դրամ յուրաքանչյուր ՁՈՒ-ի համար + 1,000 դրամ 150-ը գերազանցող յուրաքանչյուր ՁՈՒ-ի համար:
  • 251 և ավելի ՁՈՒ՝ 1,000 դրամ յուրաքանչյուր ՁՈՒ-ի համար + 2,000 դրամ 150-ը գերազանցող յուրաքանչյուր ՁՈՒ-ի համար:

Զեղչեր. Մեքենայի տարիքից կախված՝ կիրառվում է մաշվածության զեղչ (3-րդ տարուց սկսած՝ 10%, մինչև 50%):


2. Էլեկտրամոբիլների հաշվարկ (Նոր կարգ 2026)

Էլեկտրական մեքենաների համար այժմ գործում է հատուկ մեթոդաբանություն, որը նվազեցնում է հարկվող հզորությունը՝ կիրառելով նվազեցնող գործակիցներ: Սա թույլ է տալիս խուսափել պիկային հզորության համար բարձր հարկեր վճարելուց:

Ինչպե՞ս է որոշվում հարկվող հզորությունը.

  • Մինչև 250 ձիաուժ (պիկային). Գրանցված պիկային հզորությունը բաժանվում է 1.5 գործակցի:
  • 251 և ավելի ձիաուժ (պիկային). Հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝ 250/1.5 + (պիկ․ հզ — 250)/2.5:

Օրինակ. 300 ձիաուժանոց էլեկտրամոբիլի դեպքում հարկվող հզորությունը կկազմի մոտ 187 ձիաուժ, ինչը զգալիորեն նվազեցնում է տարեկան գույքահարկը:


Ինչո՞ւ օգտվել մեր ավտոմեքենայի գույքահարկի հաշվիչից

Ավտոմեքենայի գույքահարկի հաշվիչն օգտագործելու համար անհրաժեշտ է նախ ընտրել մեքենայի տեսակը, այնուհետև մուտքագրել մեքենայի արտադրության տարեթիվը և հզորությունը ձիաուժով։ Բոլոր այս տվյալները կարելի է գտնել մեքենայի տեխնիկական անձնագրում։ Այնուհետև, նշել այն ամիսների քանակը, որի համար ցանկանում եք կատարել հաշվարկը։

  • Ավտոմատ թարմացում. Ներառված են 2026թ. ուժի մեջ մտնող բոլոր փոփոխությունները:
  • Ինքնաշխատ վերահաշվարկ. Էլեկտրամոբիլների տվյալները ռեգիստրում կփոփոխվեն ավտոմատ, իսկ մեր հաշվիչը ցույց կտա Ձեր սպասվող նոր հարկը:

Հաշվարկի կարգը հիմված է ՀՀ Կառավարության որոշման վրա։


Հաճախ տրվող հարցեր

Հարց․ Արդյո՞ք պետք է դիմել ՆԳՆ՝ էլեկտրամոբիլի հզորությունը վերահաշվարկելու համար:
Պատասխան․ Ո՛չ, տվյալները կփոփոխվեն ինքնաշխատ եղանակով: Սեփականատերը կտեղեկացվի էլեկտրոնային հարթակի կամ հաղորդագրության միջոցով:

Հարց․ Ե՞րբ է ուժի մեջ մտնում էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման նոր կարգը:
Պատասխան․ Որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի ապրիլի 1-ից։

Հարց․ Ե՞րբ է վճարվում ավտոմեքենայի գույքահարկը
Պատասխան․ ՀՀ-ում ավտոմեքենայի գույքահարկը վճարվում է տարեկան կտրվածքով։ Հարկ վճարողը պարտավոր է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը կատարել վճարումը։ Ուշացման դեպքում կիրառվում են տույժեր։

Հարց․ Ո՞վ է վճարում ավտոմեքենայի գույքահարկը
Պատասխան․ Գույքահարկը վճարում է տրանսպորտային միջոցի սեփականատերը՝ ըստ ՀՀ պետական ռեգիստրի տվյալների։ Եթե մեքենան տարվա ընթացքում վաճառվել է, հարկը հաշվարկվում է համամասնորեն՝ ըստ սեփականության ժամկետի։

Հարց․ Ի՞նչ է պետք իմանալ հաշվիչն օգտագործելու համար
Պատասխան․ Ավտոմեքենայի գույքահարկի հաշվիչն օգտագործելու համար բավական է իմանալ մեքենայի արտադրության տարեթիվը, շարժիչի տեսակը (բենզին, դիզել կամ էլեկտրական) և հզորությունը ձիաուժով։ Բոլոր այս տվյալները կարելի է գտնել մեքենայի տեխնիկական անձնագրում։

Ստուգե՛ք նաև՝

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: