Արձակուրդայինի հաշվիչ

Պլանավորե’ք ձեր արձակուրդը խելամտորեն՝ սկսելով ֆինանսական հաշվարկից: Մեր արձակուրդայինի հաշվիչը ստեղծված է հենց այդ նպատակով՝ օգնելու ձեզ ճշգրիտ և արագ հաշվարկել ձեր արձակուրդային գումարը: Այս օնլայն գործիքը հիմնված է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի և այլ իրավական նորմատիվ ակտերի պահանջների վրա, ինչը երաշխավորում է հաշվարկների արժանահավատությունը: Օգտագործելով մեր հաշվիչը՝ դուք կկարողանաք ավելի արդյունավետ և ճշգրիտ կերպով պլանավորել ձեր արձակուրդի բյուջեն:

Ինչպե՞ս է աշխատում արձակուրդայինի հաշվիչը

Արձակուրդային վճարի չափը հաշվարկելու համար նախ անհրաժեշտ է իմանալ մի քանի հարցերի պատասխաններ՝

  • Որքա՞ն է լինելու արձակուրդի տևողությունը
    Հաշվիչի «սկիզբ» և «ավարտ» դաշտերում նշեք արձակուրդի մեկնարկի և ավարտի ամսաթվերը (ամիս, օր, տարի): «Արձակուրդային օրեր» դաշտում ավտոմատ կերպով կստանաք ընդհանուր օրերի քանակը՝ առանց ոչ աշխատանքային օրերի:
  • Աշխատում եք հնգօրյա՞, թե՞ վեցօրյա գրաֆիկով
    Այս տեղեկատվությունը կօգնի ճշգրիտ հաշվարկել ձեր միջին օրական աշխատավարձը:
  • Մասնակցո՞ւմ եք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին
    Եթե այո, ապա համախառն արձակուրդային վճարից կկատարվի համապատասխան պահում:
  • Աշխատո՞ւմ եք ՏՏ ոլորտի հարկային արտոնություններից օգտվող ընկերությունում
    Դրական պատասխանի դեպքում եկամտային հարկի հաշվարկը կիրականացվի հաշվի առնելով այս հանգամանքը:
  • Վճարվե՞լ են պարգևավճարներ կամ հավելավճարներ
    Եթե այո, ապա հաշվիչի ներքևի աղյուսակում նշեք համապատասխան ամսվա հավելավճարի և պարգևավճարի չափերը: Այս տվյալները կներառվեն միջին աշխատավարձի հաշվարկում:

Սոց․ վճարի և եկամտային հարկի հաշվարկը

- Advertisement -

Եկամտային հարկ. 2023 թվականի հունվարի 1-ից եկամտային հարկի դրույքաչափը կազմում է 20%: Բացառություն են կազմում ՏՏ ոլորտի հարկային արտոնություններից օգտվող ընկերությունների աշխատակիցները, որոնց համար եկամտային հարկը 10% է:

Սոցիալական վճար. Սոցիալական վճարները պարտադիր վճարներ են, որոնք ուղղվում են կենսաթոշակների, գործազրկության և ապահովագրական նպաստների վճարմանը: 2023 թվականի հունվարի 1-ից սոցիալական վճարները հաշվարկվում են հետևյալ կերպ՝

  • Մինչև 500,000 դրամ աշխատավարձի դեպքում՝ 5%
  • 500,000 դրամից ավելի դեպքում՝ աշխատավարձի 10% — 25,000 դրամ
  • 1,125,000 դրամից ավելի ստացողների համար՝ 87,500 դրամ

Սոցիալական վճարներ են կատարում`

  • Պետությունը,
  • Վարձու աշխատողները,
  • Անհատ ձեռնարկատերերը և նոտարները։

2023 թվականի հունվարի 1-ից սոցիալական վճարները հաշվարկվում են ամսական մինչև 1.125.000 դրամ եկամտից (նվազագույն՝ 75.000 դրամ աշխատավարձի 15-պատիկ): Արձակուրդայինի հաշվիչը թարմացված է նշված փոփոխությամբ։

Սոցիալական վճարի դրույքաչափը կազմում է․

  • մինչև 500․000 աշխատավարձի դեպքում՝ 5%,
  • 500․000 դրամից ավելի դեպքում՝ Աշխատավարձի 10% — 25.000 դրամ:
  • 1.125.000-ից ավելի ստացողների համար՝ 87․500 դրամ կամ որ նույնն է՝ (1.125.000 x 10%) — 25.000 դրամ։

Պարտադիր կուտակային կենսաթոշակային վճար

1974 թվականին և դրանից հետո ծնված անձինք պարտադիր մասնակցում են կուտակային կենսաթոշակային համակարգին: Մինչև 1974 թվականը ծնվածները կարող են մասնակցել կամավոր հիմունքներով:

Արձակուրդայինի հաշվիչից օգտվելիս նշեք՝ արդյոք մասնակցում եք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։

Դրոշմանիշային վճարի դրույքաչափերը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի դրոշմանիշային վճարները գանձվում են հետևյալ սանդղակով.

Մինչև 100 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում1500 դրամ
100 001-ից մինչև 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում3000 դրամ
200 001-ից մինչև 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում5500 դրամ
500 001-ից մինչև 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում8500 դրամ
1 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում15 000 դրամ

Օգտագործելով մեր արձակուրդայինի հաշվիչը` կկարողանաք հեշտությամբ հաշվարկել ձեր զուտ արձակուրդային գումարը՝ հաշվի առնելով բոլոր անհրաժեշտ գործոնները: Այս գործիքը կօգնի ձեզ ավելի լավ պատկերացում կազմել ձեր արձակուրդի ֆինանսական կողմի մասին և խուսափել անսպասելի ծախսերից: Պլանավորեք ձեր արձակուրդը խելամտորեն և վայելեք այն առանց ֆինանսական մտահոգությունների:

Այս հաշվիչները ևս կարող են օգտակար լինել.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

Արձակուրդայինի հաշվիչ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: