3 հետաքրքիր ֆիլմ ֆոնդային բորսայի մասին. Ֆինանսական գրագիտություն #35

Վերջին լուրերը
3 հետաքրքիր ֆիլմ ֆոնդային բորսայի մասին. Ֆինանսական գրագիտություն #35
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Նոր ոլորտ ուսումնասիրելիս երբեմն ամենահարմար եղանակը ոլորտային ֆիլմեր դիտելն է՝ և՛ «ներքին խոհանոցն» ես ավելի հեշտ բացահայտում, և՛ միաժամանակ հաճելի ժամանց անցկացնում: Ֆոնդային բորսային ավելի լավ ծանոթանալու համար «Ֆինանսական գրագիտություն» շարքի 35-րդ թողարկմանը ներկայացնում ենք 3 հետաքրքիր ֆիլմ, և մաղթում հաճելի դիտում:

1. «Ուոլ Սթրիթ», 1987

IMdb: 7.3/10, КП: 7.6/10

- Advertisement -
3 հետաքրքիր ֆիլմ ֆոնդային բորսայի մասին. Ֆինանսական գրագիտություն #35

Արժեթղթերի շուկայի մասին իրական պատկերացում կազմելու հարցում մեզ կօգնի դեռ 1987թ. Օլիվեր Սթոունի նկարահանած «Ուոլ Սթրիթ» ֆիլմը: Երբ մի տեղում այդքան փող է պտտվում, ուրեմն այն թույլերի համար չէ: Ամբիցիոզ բրոքեր Բեդ Ֆոքսը ծանոթանում է փորձառու Գորդոն Գեկկոյի հետ, ով նրան բացահայտում է շուկայի բոլոր գաղտնիքները և սովորեցնում գլխավոր սկզբունքը:

2. Boiler Room, 2001

IMdb: 7.0/10, КП: 7.1/10

Տեղափոխվենք 2000-ականների սկիզբ և դիտենք երիտասարդ Վին Դիզելի առաջին դերերից մեկը՝ Boiler Room ֆիլմում. Այստեղ էլ երիտասարդ Սեթը սկսում է իր ուղին ֆոնդային բորսայում և շատ արագ դառնում շուկայի իսկական «շնաձուկ», բայց հետո հասկանում, որ ամեն ինչի համար պետք է վճարել:

3. The Big Short / Игра на понижение, 2014

IMdb: 7.8/10, КП: 7.4/10

Ինչպե՞ս դառնալ միլիարդատեր այն ժամանակ, երբ բոլորը կորցնում են ամեն ինչ: Դրա համար պետք է ոչ միայն ապագան տեսնել, այլև լինել համառ ու համարձակ, ինչպես ֆիլմի հերոս Մայքլ Բյուրին, որը 2008թ. Ֆինանսական ճգնաժամի ժամանակ դեմ գնաց բոլորին և աշխատեց 800 մլն դոլար: Եվ որ ամենահետաքրքիրն է՝ այս ֆիլմը հիմնված է իրական պատմության վրա:

Արտասահմանյան ընկերությունների արժեթղթերում ներդրում կատարել կարող եք մեր շարքի գործընկեր Freedom Broker Armenia ընկերության միջոցով:

«Ֆինանսական գրագիտություն» շարքի նախորդ թողարկումները

Ֆինանսները կառավարելու կանոններին, գրագետ խնայելու եղանակներին, ինչպես նաև արդյունավետ ու անվտանգ ներդրումների հնարավորություններին ծանոթացե՛ք How2B-ի «Ֆինանսական գրագիտություն» շարքում՝Freedom Broker Armenia-ի հետ:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները