eLogi Fest 26-ը համախմբել է լոգիստիկայի ոլորտի առաջատար ընկերություններին: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է eLogi Fest 26 միջազգային ցուցահանդեսն ու համաժողովը՝ մեկ հարթակում համախմբելով լոգիստիկայի, բեռնափոխադրումների, մատակարարման շղթաների և հարակից ոլորտների առաջատար ընկերություններին ու մասնագետներին։
Միջոցառման նպատակն է խթանել ոլորտային համագործակցությունը, ստեղծել նոր բիզնես կապեր, ներկայացնել նորարարական լուծումներ և նպաստել Հայաստանի լոգիստիկ ներուժի զարգացմանը։
eLogi Fest 26-ի առաջին օրը մեկնարկեց պաշտոնական բացման արարողությամբ, որին մասնակցեցին պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Ծրագրում ներառված էին նաև ոլորտային պանելային քննարկումներ, ցուցահանդես, հանդիպումներ և GIZ-ի նախաձեռնած կլոր սեղանը՝ նվիրված լոգիստիկայի զարգացման արդիական թեմաներին։
Մանրամասները դիտե՛ք ռեպորտաժում












