Ինչպե՞ս ընտրել բաժնետոմսեր. Գրեհեմի մեթոդը. Ֆինանսական գրագիտություն #30

Վերջին լուրերը
Ինչպե՞ս ընտրել բաժնետոմսեր. Գրեհեմի մեթոդը. Ֆինանսական գրագիտություն #30
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ինչպե՞ս ընտրություն կատարել տարբեր ընկերությունների բաժնետոմսերի միջև, ի՞նչ տվյալներ ու տեղեկատվություն հաշվի առնել՝ որոշում կայացնելուց առաջ: Այս ամենի մեջ չխճճվելու համար «Ֆինանսական գրագիտություն» շարքի 30-րդ տեսանյութում ներկայացնում ենք Գրեհեմի մեթոդը:

Այս մեթոդը, որն օգտագործել է Բենջամին Գրեհեմը, ունի մի քանի պարզ սկզբունք՝

  • Կարևոր է ընկերության չափը, նախընտրելի է ներդնել մեծ ընկերություններում
  • Ընկերությունը պետք է ունենա երկու անգամ ավել ակտիվ, քան պարտքեր և վարկեր,
  • Վերջին տարիներին պետք է լինի շահութաբեր և չունենա էական վնասներ,
  • Ունենա հստակ շահաբաժնային քաղաքականություն, համաձայն որի պարբերաբար վճարում է դիվիդենտներ:
  • Պակաս կարևոր չէ բաժնետոմսի արժեքը, որը պետք է լինի գրավիչ:
- Advertisement -
Ինչպե՞ս ընտրել բաժնետոմսեր. Գրեհեմի մեթոդը. Ֆինանսական գրագիտություն #30

Եթե ընկերությունը բավարարում է այս բոլոր պայմաններին, սակայն բաժնետոմսի գինը բարձր է, այսինքն վճարված գումարը դիվիդենտի տեսքով շատ ուշ եք հետ ստանալու, Գրեհեմը խորհուրդ է տալիս չգնել:

Այս մեթոդը թեպետ հին է, սակայն իր ակտուալությունը չի կորցրել, ու շատ հարմար է սկսնակ ներդրողների համար: Իսկ եթե ցանկանում եք սկսել Ձեր ճանապարհը ներդրումների աշխարհում, կարող եք օգտվել մեր գործընկեր Freedom Broker Armenia-ի ծառայություններից:

«Ֆինանսական գրագիտություն» շարքի նախորդ թողարկումները

Ֆինանսները կառավարելու կանոններին, գրագետ խնայելու եղանակներին, ինչպես նաև արդյունավետ ու անվտանգ ներդրումների հնարավորություններին ծանոթացե՛ք How2B-ի «Ֆինանսական գրագիտություն» շարքում՝Freedom Broker Armenia-ի հետ:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները