ETF-ներ. Ինչպե՞ս մեկ քայլով կազմել եկամտաբեր և դիվերսիֆիկացված պորտֆել. Ֆինանսական գրագիտություն #29

Վերջին լուրերը
ETF-ներ. Ինչպե՞ս մեկ քայլով կազմել եկամտաբեր և դիվերսիֆիկացված պորտֆել. Ֆինանսական գրագիտություն #29
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Արժեթղթերում ներդրումներ անելը պահանջում է որոշակի ժամանակ և գիտելիք, հատկապես՝ երբ սկսնակ եք: Ինչպե՞ս գտնել այն «ոսկե միջինը», որ և՛ կապահովի նորմալ եկամտաբերություն, և՛ շատ ժամանակ չի պահանջի՝ պորտֆելը կառավարելու համար: «Ֆինանսական գրագիտություն» շարքի 29-րդ թողարկումը հենց այդ մասին է:


Գոյություն ունեն ETF-ներ՝ Exchange Traded Funds, որոնք ԱՄՆ-ում ֆիզիկական անձանց շրջանում ամենատարածված ներդրումային գործիքներից են: Գնելով ETF՝ Դուք ձեռք եք բերում բաժնեմաս մի ֆոնդից, որում ներառված են բազմաթիվ ընկերությունների արժեթղթեր, ու Դուք փաստացի գնում եք մի կտոր, ասենք՝ Apple-ից, մի կտոր Cola-ից, մի կտոր BMW-ից և այլն: 

- Advertisement -
ETF-ներ. Ինչպե՞ս մեկ քայլով կազմել եկամտաբեր և դիվերսիֆիկացված պորտֆել. Ֆինանսական գրագիտություն #29

Սովորաբար, ETF-ներում, արժեթղթերը ընտրվում են ինչ-որ բիրժային ինդեքսի համաձայն, այսինքն, Ձեր փոխարեն Ձեր պորտֆելը փաստացի կառավարում են պրոֆեսիոնալ ներդրողները՝ ապահովելով բավականին բարձր եկամտաբերություն: Օրինակ, եթե Ձեր ETF-ը հիմնված է S&P 500 ինդեքսի վրա, ապա վերջին կես դարում միջին եկամտաբերությունը կազմել է տարեկան 11.88%:  

Այնպես որ, կարող եք սկսել հենց ETF-ներից, իսկ դրանք կարող եք ձեռք բերել մեր գործընկեր Freedom Broker Armenia-ի հավելվածով:

Ֆինանսական գրագիտություն շարքի նախորդ թողարկումները

Ֆինանսները կառավարելու կանոններին, գրագետ խնայելու եղանակներին, ինչպես նաև արդյունավետ ու անվտանգ ներդրումների հնարավորություններին ծանոթացե՛ք How2B-ի «Ֆինանսական գրագիտություն» շարքում՝Freedom Broker Armenia-ի հետ:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները