Արջեր. Ինչպե՞ս վաստակել շուկայի անկման ժամանակ. Ֆինանսական գրագիտություն #31

Վերջին լուրերը
Արջեր. Ինչպե՞ս վաստակել շուկայի անկման ժամանակ. Ֆինանսական գրագիտություն #31
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Երբ տնտեսությունը աճում է, աճում են նաև ընկերությունները, և ներդրողի խնդիրը պարզ է՝ ընտրել այն ընկերությունների արժեթղթերը, որոնք աճի ամենամեծ ներուժն ունեն: Բայց ի՞նչ անել, երբ զգում եք, որ շուտով տնտեսությունում կամ որևէ առանձին ոլորտում անկում է լինելու: Այդ դեպքում անհրաժեշտ է կիրառել ներդրումային մի հետաքրքիր մեթոդ, որին կծանոթացնենք «Ֆինանսական գրագիտություն» շարքի 31-րդ տեսանյութում:

Գոյություն ունեն ներդրողների երկու տեսակ՝ ներդրողներ, ովքեր գումար են վաստակում կանխատեսելով բաժնետոմսերի արժեքի աճը: Նրանք կատարում են երկարաժամկետ ներդրումներ և վաստակում են ընկերությունների աճին զուգահեռ: Նրանց ֆոնդային բորսայում կոչում են ցլեր:

Բայց կան նաև ներդրողների մեկ այլ տեսակ՝ Արջեր, ներդրողներ ովքեր կատարում են կարճաժամկետ գործարքներ, կանխատեսելով, որ շուտով որևէ բաժնետոմսի գինը կընկնի: Մասնագիտական լեզվով դա կոչվում է short դիրք:

Ինչպե՞ս է դա աշխատում: Ենթադրենք, Դուք գիտեք, որ նոր iPhone-ի շնորհանդեսի օրը Apple-ի բաժնետոմսի գինը սովորաբար իջնում է: Դուք ինչ-որ մեկից վարձակալում եք իր բաժնետոմսը, վաճառում շնորհանդեսից առաջ, իսկ հետո տեղի է ունենում շնորհանդեսը, գինը ընկնում է, և դուք էժան գնով այն հետ եք գնում ու վերադարձնում սեփականատիրոջը:

Իհարկե, այս գործարքում նույնպես կա ռիսկ, քանի որ եթե ձեր դատողությունները չիրականանան, Դուք կկորցնեք գումար, քանի որ ստիպված եք լինելու հետ վերադարձնել բաժնետոմսը, որի գինն արդեն բարձրացել է:

Արժեթղթերում ներդրում կատարելու, այդ թվում՝ short դիրքերով գործարքներ կատարելու համար կարող եք օգտվել մեր գործընկեր Freedom Broker Armenia-ի ծառայություններից:

«Ֆինանսական գրագիտություն» շարքի նախորդ թողարկումները

Ֆինանսները կառավարելու կանոններին, գրագետ խնայելու եղանակներին, ինչպես նաև արդյունավետ ու անվտանգ ներդրումների հնարավորություններին ծանոթացե՛ք How2B-ի «Ֆինանսական գրագիտություն» շարքում՝Freedom Broker Armenia-ի հետ:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները