«Վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից». Ի՞նչ է դա նշանակում և ինչո՞ւ է կարևոր. Ֆինանսական գրագիտություն #34

Վերջին լուրերը
«Վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից». Ի՞նչ է դա նշանակում և ինչո՞ւ է կարևոր. Ֆինանսական գրագիտություն #34
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ֆինանսական խարդախությունները վերջին շրջանում շատացել են, հատկապես կեղծ ներդրումների առաջարկների տեսքով: Բայց կան մի քանի կարևոր սկզբունքներ, որ կօգնեն Ձեզ հասկանալ՝ տվյալ ֆինանսական ընկերությունն իրական է, թե հերթական խաբեբան: «Ֆինանսական գրագիտություն» շարքի այս թողարկմանը կանդրադառնանք դրանցից ևս մեկին:

Ըստ օրենքի՝ Հայաստանում գործող բոլոր ֆինանսական հաստատությունները՝ բանկերը, վարկային, և այդ թվում  ներդրումային կազմակերպությունները պետք է ունենան Կենտրոնական բանկի լիցենզիա: 

- Advertisement -
«Վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից». Ի՞նչ է դա նշանակում և ինչո՞ւ է կարևոր. Ֆինանսական գրագիտություն #34

Դա նշանակում է, որ ԿԲ-ն ուսումնասիրում է այդ ընկերությունները, հասկանում է՝ ովքեր են, ինչ են անում, ինչ ֆինանսներ ունեն, և այլն, որից հետո միայն նրանց թույլ է տալիս Հայաստանում գործունեություն ծավալել, իսկ հետո էլ՝ մշտապես հետևում նրանց գործունեությանը:  

Երբ Ձեզ առաջարկում են ներդրում անելու նպատակով գումար փոխանցել որևէ ընկերության հաշվին, համոզվեք, որ այդ ընկերությունը վերահսկվում է ԿԲ-ի կողմից, այլապես կարող եք կորցնել այդ գումարը: 

Հայաստանում ԿԲ-ի լիցենզիա ունի 31 ներդրումային ընկերություն, որոնցից մեկը մեր շարքի գործընկեր Freedom Broker Armenia ընկերությունն է:

«Ֆինանսական գրագիտություն» շարքի նախորդ թողարկումները

Ֆինանսները կառավարելու կանոններին, գրագետ խնայելու եղանակներին, ինչպես նաև արդյունավետ ու անվտանգ ներդրումների հնարավորություններին ծանոթացե՛ք How2B-ի «Ֆինանսական գրագիտություն» շարքում՝Freedom Broker Armenia-ի հետ:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները