Plug and Play Armenia-ն հայտարարել է Batch 4 նախաաքսելերացիոն ծրագրի հայտերի ընդունման մեկնարկի մասին։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմավարական գործընկերությամբ և ուղղված է միջազգային շուկաներում աճի ներուժ ունեցող հայկական ստարտափներին։
Ծրագրի մասնակիցները կստանան 100% equity-free աջակցություն՝ առանց ընկերության բաժնեմաս փոխանցելու, ինչպես նաև մուտք Plug and Play-ի միջազգային կորպորատիվ գործընկերների և վենչուրային ներդրումային հիմնադրամների ցանց։ Ծրագիրը ներառում է անհատական մենթորություն ոլորտի փորձագետների կողմից, ներդրում ներգրավելու ռազմավարության մշակման աջակցություն և հնարավորություն՝ ներկայացնելու իրենց լուծումները Plug and Play-ի գլոբալ ներդրումային թիմին։
Ծրագրին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև 2026 թվականի սեպտեմբերի 24-ը։ Plug and Play Armenia-ն կոչ է անում տեխնոլոգիական ստարտափներին օգտվել հնարավորությունից՝ զարգացնելու իրենց բիզնեսը Հայաստանում և ընդլայնվելու միջազգային շուկաներում։











