Դիվերսիֆիկացիա. Ինչպե՞ս հավասարակշռել ներդրումային պորտֆելը. Ֆինանսական գրագիտություն #33

Վերջին լուրերը
Դիվերսիֆիկացիա. Ինչպե՞ս հավասարակշռել ներդրումային պորտֆելը. Ֆինանսական գրագիտություն #33
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Բոլոր ձվերը 1 զամբյուղում դնելը վտանգավոր է» կամ մասնագիտական լեզվով ասած՝ դիվերսիֆիկացիա. «Ֆինանսական գրագիտություն» շարքի այս թողարկմանն անդրադառնում ենք ներդրումային գործունեության առանցքային սկզբունքներից մեկին:

Գիտեք՝ ի՞նչ կլիներ, երբ Ձեր բոլոր խնայողությունները ներդնեիք մեկ ընկերության, օրինակ Ford-ի բաժնետոմսերում: 2020թ. քովիդի ժամանակ ընդամենը 1 օրում կկորցնեիք Ձեր ներդրումների կեսը: Լավ չէր լինի, չէ՞… 

- Advertisement -
Դիվերսիֆիկացիա. Ինչպե՞ս հավասարակշռել ներդրումային պորտֆելը. Ֆինանսական գրագիտություն #33

Իսկ ի՞նչ կլիներ, եթե Ձեր ներդրումների կեսն արած լինեիք Ford-ի, իսկ մյուս կեսը՝ Zoom-ի բաժնետոմսերում: Չնայած Ford-ի բաժնետոմսերի կրկնակի անկմանը, Zoom-ի գինն էլ այդ ընթացքում կրկնակի աճեց: Արդյունքում, Դուք այդ խառը և ռիսկային ժամանակահատվածը կհաղթահարեիք առանց կորուստների: 

Հենց դա էլ դիվերսիֆիկացիան է, երբ ձեռք եք բերում տարբեր տեսակի ակտիվներ, որոնց գները իրարից կախված չեն, և այդպես էականորեն նվազեցնում եք ամեն ինչը միանգամից կորցնելու ռիսկը:

Ի՞նչ է դիվերսֆիկացիան

Ֆինանսական ոլորտում դիվերսիֆիկացիան ակտիվների կառուցվածքում բազմազանության ապահովումն է: Դիվերսիֆիկացիան կարևոր ներդրումային կոնցեպտ է, որը նվազեցնում է ներդրումային պորտֆելի ռիսկը՝ առավել հաճախ չիջեցնելով եկամտաբերությունը: Դիվերսիֆիկացիան առավելագույնս ազդեցություն է ունենում, երբ տարբեր դասերի, ոլորտների, տարածաշրջանների և արժույթի ակտիվների այնպիսի ընտրություն է կատարվում, որ մի տեսակի ակտիվի գնի անկումը փոխհատուցվի մյուսի աճով:

Ձեր ներդրումային պորտֆելը ցանկալի է դիվերսիֆիկացնել ոչ միայն ըստ ընկերությունների, այլ նաև արժեթղթերի տեսակի, կարող եք գնել ոչ միայն բաժնետոմսեր, այլև պարտատոմսեր, այդ թվում՝ պետական, կարող եք նաև ձեռք բերել տարբեր ոլորտների ընկերությունների արժեթղթեր, և այդպես շարունակ:

Այսպիսով, դիվերսիֆիկացիան առանցքային սկզբունք է ճիշտ ներդրումներ անելու համար, իսկ թե ինչպես գրագետ կազմել դիվերսիֆիկացված պորտֆել, Ձեզ կօգնեն փորձառու բրոքերները, ինչպիսիք են մեր շարքի գործընկեր Freedom Broker Armenia-ի մասնագետները:

«Ֆինանսական գրագիտություն» շարքի նախորդ թողարկումները

Ֆինանսները կառավարելու կանոններին, գրագետ խնայելու եղանակներին, ինչպես նաև արդյունավետ ու անվտանգ ներդրումների հնարավորություններին ծանոթացե՛ք How2B-ի «Ֆինանսական գրագիտություն» շարքում՝Freedom Broker Armenia-ի հետ:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները