Հայկական HopShop ստարտափն ընդգրկվել է աշխարհի Թոփ 100 ստարտափների ցանկում և մարտի 9-13-ը կմասնակցի Հայաստանը Սաուդիան Արաբիայում կայանալիք Ձեռնարկատիրության աշխարհի գավաթի (EWC)-ի եզրափակչին։
Աշխարհի 30,000 ընկերությունից ընտրվել են 100 լավագույնները, որոնք եզրափակչում կպայքարեն 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդի համար:
Ինչպես են ստարտափի հիմնադիրները՝ HopShop-ը «Shazam» է նորաձևության համար:
Այն հավելված է՝ նախատեսված օնլայն գնում կատարողների համար, որն օգնում է ցանկացած նկարի կամ հոլովակի մեջ գտնել հետաքրքրող ապրանքներն ու գնել դրանք համապատասխան օնլայն խանութներից։ Նաև հնարավորություն է տալիս լուսանկարել ցանկացած ապրանք, որոնել դրանք և ձեռք բերել։
Կարդացե՛ք նաև.
Ապրանքների Shazam: Տիգրան Չախալյանը HopShop-ի, ստարտափ սկսելու և մրցակիցների մասին
Հայկական HopShop ստարտափն ընդգրկվել է հանրահայտ Berkeley SkyDeck աքսելերացիոն ծրագրում
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։