Ապրանքների Shazam: Տիգրան Չախալյանը HopShop-ի, ստարտափ սկսելու և մրցակիցների մասին

Մենք սկսում ենք հարցազրույցների շարք հայ ստարտափերների ու իրական բիզնես-ոգեշնչողների հետ, որոնք Հայաստանում սկսել են իրենց բիզնեսը։ Նրանք պատմելու են իրենց գործունեությունից, սխալներից ու հաղթանակներից, ու ոգեշնչելու են Ձեզ՝ սկսելու կամ բարելավելու Ձեր սեփական բիզնեսը։

Եվ մեր առաջին հերոսը Տիգրան Չախալյանն է`HopShop հավելվածի համահիմնադիրն ու տնօրենը։

- Advertisement -
Ապրանքների Shazam: Տիգրան Չախալյանը HopShop-ի, ստարտափ սկսելու և մրցակիցների մասին

— Ինչո՞վ է զբաղվում HopShop-ը։

HopShop-ը հավելված է՝ նախատեսված օնլայն գնում կատարողների համար։ Այն օգնում է ցանկացած նկարի կամ հոլովակի միջից գտնել հետաքրքրող ապրանքներն ու գնել դրանք։

Ցանկացած վայրում՝ լինի իրական կյանքում, թե սոցիալական մեդիայում (Ֆեյսբուքում, Ինստագրամում, ՏիկՏոկում կամ որևէ այլ հարթակում), երբ մարդը տեսնում է fashion-ի հետ կապված ապրանքներ՝ հագուստ, կոշիկ և այլն, կարող են սքրինշոթ անել (իսկ եթե իրական կյանքում`այդ ապրանքը նկարել), տեղադրել HopShop հավելվածում, ծրագիրը հասկանում է՝ ինչ ապրանք է, ամբողջ շուկայից ցույց է տալիս նման պրոդուկտները կամ այն վայրերը, որտեղ այդ ապրանքը առկա է, տալիս է դրանց գները, որ հնարավոր լինի համեմատել՝ որ խանութում ինչ արժե։ Մարդն այդ ամենից հետո այցելում է իր նախընտրած խանութը և կարողանում է ձեռք բերել անհրաժեշտ իրը։

— Ովքե՞ր են HopShop-ն իրականություն դարձնում։

Ապրանքների Shazam: Տիգրան Չախալյանը HopShop-ի, ստարտափ սկսելու և մրցակիցների մասին

Սամվել Մինասյանը՝ մեր data scientist-ը և backend developer-ը, որը զբաղվում է տվյալների ողջ բազայի հավաքագրմամբ, վերակազմավորմամբ, մշակմամբ ու օգտագործմամբ, ինչպես նաև արհեստական բանականության տեխնոլոգիաներով։

Ապրանքների Shazam: Տիգրան Չախալյանը HopShop-ի, ստարտափ սկսելու և մրցակիցների մասին

Արամ Քոչարյանը մեր CTO-ն է (հեղ․՝ Chief Technology Officer)։ Նա կառավարում է ամբողջ տեխնիկական աշխատանքը։ Այս պահին նա բնակվում է Գերմանիայում, ունի 10 տարվա աշխատանքային փորձ և այնտեղ մասնակից է եղել նման նախագծի, ինչն օգնում է է՛լ ավելի լավ ու հստակ պատկերացնել տեխնիկական խնդիրներն ու դրանց արագ լուծում տալ։

Ապրանքների Shazam: Տիգրան Չախալյանը HopShop-ի, ստարտափ սկսելու և մրցակիցների մասին

Հայկ Հակոբյանը մարքեթինգի և բիզնեսի զարգացման պատասխանատուն է, որի հետ ստեղծում ենք մարքեթինգային ռազմավարությունը՝ հասկանալով՝ որ շուկայում, ինչ ալիքներով և ինչ ռազմավարական քայլեր է անհրաժեշտ իրագործել։ Հայկն ունի ավելի քան 15 տարվա փորձ միջազգային ընկերություններում, ինչն է՛լ ավելի է օգնում Հայաստանից դուրս HopShop-ի առաջխաղացման գործում։

Ապրանքների Shazam: Տիգրան Չախալյանը HopShop-ի, ստարտափ սկսելու և մրցակիցների մասին

Ես էլ Տիգրան Չախալյանն եմ՝ նախագծի ղեկավարը։ Զբաղվում եմ ֆոնդահայթայթմամբ, պրոդուկտ մենեջմենթով, ընդհանուր թիմի կառավարմամբ, վաճառքներով, մարքեթինգով և այլն։ Մինչ HopShop-ը՝ հաջողությամբ ձախողել եմ 2 ստարտափ և իրագործել ավելի քան 10 IT նախագիծ։

HopShop-ի ստեղծման գործում նաև մեծ ներդրում ունի մեր iOS ծրագրավորող-ը՝ Դավիթ Ղուշչյանը։ Նա ունի ավելի քան 3 տարվա փորձ այս ոլորտում, ինչն ավելի է հեշտացնում iOS համակարգում այս հավելվածի ներդրումը։

— Ի՞նչ խնդիր է լուծում Ձեր ստեղծած հավելվածը։

21-րդ դարում, երբ ամեն ինչ տանում է վիզուալ կոնտենտի զարգացմանը, ու մարդիկ սկսում են ավելի շատ նախապատվություն տալ հենց վիզուալին, անհրաժեշտություն է ծագում վիզուալ տարրեր ներմուծել գնումների ոլորտում ևս։

Հատկապես 14-40 տարեկան մարդիկ վիզուալ կոնտենտի տարրերով գնումներին առավել մեծ ուշադրություն են դարձնում։ Եվ երբ զանազան կայքերում ու սոցիալական հարթակներում նկատում ենք որևէ իր, հագուստ կամ կոշիկ, որը չգիտենք՝ ինչ ծագում ունի, որտեղից կարելի է ձեռք բերել, բայց հավանում ենք, օգնության է գալիս HopShop-ը։

Եթե ցանկանում եք ձեռք բերել որևէ զգեստ, որը հավանել եք որևէ կայքում, սովորաբար դիմում եք Գուգլի օգնությանը, բանալի բառերով նկարագրում այդ զգեստը և ստանում միլիոնավոր պատասխաններ։ Վերջիններս ուղղակի նման տեսք ունեցող զգեստներ կարող են լինել, որոնք կունենան նույն տեսքը, ձևը և այլն, բայց հնարավոր չի լինի ձեռք բերել կամ համապատասխան խանութում այլևս ներկայացված չեն լինի։

HopShop-ն օգնում է լուծել հենց այդ խնդիրը, որպեսզի հնարավոր լինի ձեռք բերել այդ ապրանքները հավելվածի ընդամենը 1 հպումով։ Այսինքն՝ ընդամենը մեկ նկարի կամ սքրինշոթի օգնությամբ Դուք կստանաք բոլոր այն տարբերակները, որ առկա են շուկայում՝ իրենց գներով, դրանց համեմատությամբ, չափերով և այլն։

Երբ զանազան կայքերում ու սոցիալական հարթակներում նկատում ենք որևէ իր, հագուստ կամ կոշիկ, որը չգիտենք՝ ինչ ծագում ունի, որտեղից կարելի է ձեռք բերել, բայց հավանում ենք, օգնության է գալիս HopShop-ը։

— Որո՞նք են Ձեր մրցակիցները, և ո՞րն է Ձեր տարբերությունն ու առավելությունը նրանց նկատմամբ։

Շուկայում այժմ առկա են վիզուալ կոնտենտի օգնությամբ ընտրություն կատարելու մի քանի տարբերակներ։ Դրանցից առաջինը Գուգլի Image Search-ն է, որտեղ կարող եք տեղադրել Ձեզ անհրաժեշտ սքրինշոթը և փորձել դրանով գտնել։ Այն գտնում է փիքսելների նմանությամբ, այսինքն՝ այն ոչ թե փնտրում է պրոդուկտը, այլ փնտրում է նման փիքսելներ ունեցող նկար։ Այդ գործընթացը բավականին անհարմար է դառնում UX տեսանկյունից։

Երկրորդ տարբերակը e-commerce խանութներն են։ Որոշ զարգացած օնլայն խանութներ արդեն ունեն ինտեգրած վիզուալ որոնման ծառայություններ իրենց կայքերում։ Այդ ծառայություններից օգտվելու դեպքում Դուք կարողանում եք օգտվել միայն տվյալ խանութում առկա տեսականուց և մի քանի ապրանք գտնելու համար անհրաժեշտ է լինում փնտրել տասնյակ խանութներում։

Երրորդ տարբերակը Google Lens-ը և Pinterest Lens-ն են, որոնք բավականին լավ են աշխատում։ Սակայն խնդիրն այն է, որ որոնման արդյունքում այդ հավելվածները առաջարկում են համացանցում առկա ցանկացած նկար, որը պարունակում է Ձեր ներբեռնած ապրանքը՝ անկախ այն բանից՝ այդ աղբյուրը խանութ է, թե ոչ։ Իսկ եթե անգամ խանութ է, հիմնականում տվյալ ապրանքը հասանելի չի լինում, ինչը բարդացնում է ապրանքը գտնելու և ձեռք բերելու գործընթացը։

— Ո՞րն է Ձեր թիրախային շուկան։

Թիրախային շուկան ԱՄՆ-ն է։ Արդեն հասանելի է հավելվածի սկզբնական տարբերակը iOS համակարգի համար։ Համագործակցում ենք ամերիկյան և եվրոպական ավելի քան 20 կազմակերպությունների հետ, և հավելվածը կարողանում է ճանաչել ավելի քան 500 հազար ունիկալ ապրանք։

Խանութների համար շահավետ է HopShop-ի հետ աշխատելը, քանի որ մենք ապահովում ենք խանութի ապրանքների առաջխաղացումը, և երբ մարդը գտնի այդ ապրանքը հավելվածի միջոցով ու գնի այն, խանութը մեզ որոշակի վճար կփոխանցի։

Հավելվածը լիովին անվճար է օգտատերերի համար, իսկ խանութի համար լավ է այնքանով, որ ինչպես այդ, այնպես էլ նախորդ սեզոնների ապրանքները ևս կարող են վաճառվել։

— Ի՞նչ կմաղթեք ապագա գործարարներին ու բոլոր նրանց, ովքեր վախենում են բիզնեսում առաջին քայլը կատարելուց։

Ամենակարևորը՝ թող ընտրեն մեծ գաղափար ու չսահմանափակվեն միայն Հայաստանով։
Միշտ պետք է հասկանան՝ ինչ խնդիր են լուծում, ու պիտի խնդիրը իրականում էական բնույթ ունենա, որպեսզի մարդիկ ցանկանան ազատվել այդ խնդրից։

Դրա համար ամենալավ ձևը գաղափարը գեներացնելուց հետո customer discovery intervew-ներ անելն է։ Այսկերպ ստարտափի հեղինակները իրենց հիպոթեզները վալիդացնում կամ սպանում են, և հասկանում են պոտենցիալ գնորդը իրո՞ք ունի այդ խնդիրը, թե՞ դա պատրանք է։

Ներկայումս նման հարցազրույցների անցկացումը բավականին հեշտ է, որովհետև իրականում չկան սահմաններ, և օնլայն տիրույթը հնարավորություն է տալիս կապ հաստատել աշխարհի տարբեր ծայրերի հետ։

— Ո՞րն է Ձեր նախագծի ապագան։

Ի վերջո HopShop-ը դառնալու է պրոդուկտների Shazam։ Այժմ Shazam-ով հնարավոր է գտնել ցանկացած երգ՝ անկախ ժանրից, երկրից ու արտիստից։ Նույն տրամաբանությունն էլ HopShop-ի հիմքում է և հնարավոր է լինելու գտնել ցանկացած ապրանք՝ անկախ կատեգորիայից, արտադրման կամ վաճառքի երկրներից, միայն պետք է վիզուալ նկարը ունենաս։

Ավելին ստարտափների, բիզնես էկոհամակարգի, ոգեշնչման պատմությունների ու տեխնոլոգիական նորությունների մասին ընթերցե՛ք նաև մեր Տելեգրամյան ալիքում՝ անցնելով հղումով։

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ապրանքների Shazam: Տիգրան Չախալյանը HopShop-ի, ստարտափ սկսելու և մրցակիցների մասին

Վերջին նորությունները

Ապրանքների Shazam: Տիգրան Չախալյանը HopShop-ի, ստարտափ սկսելու և մրցակիցների մասին
Հայկուհի Գրիգորյանhttp://how2b.am
Եթե կոնտենտը մարդ լիներ, մենք անպայման մոտ ընկերներ կլինեինք։ Բայց, ես Հայկուհին եմ, How2B-ի խմբագիրներից մեկը։ Մասնագիտությամբ՝ կառավարիչ, ուղեղով՝ ստարտափեր, սրտով՝ ասիական փոքր ու մեծ քաղաքներում ընդեղեն վաճառող։