Հայկական HopShop ստարտափն ընդգրկվել է հանրահայտ Berkeley SkyDeck աքսելերացիոն ծրագրում

Վերջին լուրերը
Հայկական HopShop ստարտափն ընդգրկվել է հանրահայտ Berkeley SkyDeck աքսելերացիոն ծրագրում
Նանէ Հայրապետյան
Բազմաթիվ ինչուների պատասխանի հետևից գնալու համար, նախ ընտրեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ճանապարհը, հետո քաղաքական ինչուները տարան Պետական Կառավարման Ակադեմիա ու ստացա քաղաքագիտության մագիստրոսի կոչում: Բարև Ձեզ, ես Նանէ Հայրապետյանն եմ, այս հարթակում պատմում եմ ՏՏ-ի, բիզնեսի և ինովացիաների մասին: Եթե ունեք հարցեր կամ թեմաներ, որոնց կուզեք որ անդրադառնանք, գրեք ինձ հետևյալ հարթակններում:

Հայկական HopShop ստարտափն ընդգրկվել է Berkeley SkyDeck աքսելերացիոն ծրագրում: 

HopShop-ը հավելված է՝ նախատեսված օնլայն գնում կատարողների համար։ Այն օգնում է ցանկացած նկարի կամ հոլովակի մեջ գտնել հետաքրքրող ապրանքներն ու գնել դրանք համապատասխան օնլայն խանութներից։ Նաև հնարավորություն է տալիս լուսանկարել ցանկացած ապրանք, որոնել դրանք և ձեռք բերել։

- Advertisement -
Հայկական HopShop ստարտափն ընդգրկվել է հանրահայտ Berkeley SkyDeck աքսելերացիոն ծրագրում

Որպես Berkeley SkyDeck աքսելերացիոն ծրագրի մասնակից՝ առաջիկա 6 ամսում,HopShop-ն ինտենսիվ ներգրավված է լիենելու  workshop-երում (սեմինար-քննարկումներ), ստարտափ համայնքի, ներդրողների հետ հանդիպումներում` միևնույն ժամանակ հասանելիություն ունենալով համալսարանի օնլայն կրթական և այլ տեխնոլոգիական հնարավորություններին: Այս ամենը հնարավորություն կտա, որպեսզի հայ ձեռներեցների ստեղծած պրոդուկտը շարունակաբար կատարելագործվի՝ ամբողջ գործիքակազմով։ 

Վեցամսյա ծրագրի առաջին փուլն օնլայն է, իսկ վերջին եռամսյակում ստարտափի հիմնադիրները կանցկացնեն Իտալիայում՝ նորաձևության մայրաքաղաք Միլանում:

Հայկական HopShop ստարտափն ընդգրկվել է հանրահայտ Berkeley SkyDeck աքսելերացիոն ծրագրում

SkyDeck-ը ձեռնարկատիրության և ստարտափների զարգացման եզակի գլոբալ կենտրոն է Կալիֆորնիայի Բերկլի համալսարանում։ Ծրագրի շրջանակներում ստարտափները ձեռք են բերում պրակտիկ մենթորության, անփոխարինելի փորձի հնարավորություն, հասանելիություն են ստանում գիտահետազոտական լավագույն համալսարաններից մեկին և Սիլիկոնյան հովտի բիզնես համայնքի հսկայածավալ ռեսուրսներին՝ ներառյալ ներդրումներ, հետազոտական լաբորատորիաներից օգտվելու և համալսարանում ստարտափի զարգացման վրա աշխատելու հնարավորություն: 

HopShop-ը միակ հայկական ստարտափն է, որը մասնակցելու է Berkeley SkyDeck-ի Եվրոպական ծրագրին: Առ այսօր ծրագրերն իրականացվել են ԱՄՆ-ում:

Ծրագրի ղեկավարները, ձեռներեցներին վեց ամիս շարունակ կծանոթացնեն ամերիկյան ու եվրոպական աշխատաշուկայի հետ, իսկ ամենօրյա workshop-երը, դասընթացները տարատեսակ թեմաների շուրջ՝ մարքեթինգ, էջերի կառավարում, ֆոնդհայթաթում, բիզնես գաղտնիքներ, կօգնեն մասնակիցներին էլ ավելի զարգանալ իրենց ոլորտում ու խորացնեն հմտությունները:

«Քանի որ HopShop-ը նորաձևության ոլորտի ստարտափ է, Միլանում գտնվելը բացառիկ հնարավություն կստեղծի ավելի արագ հասնել մեր սահմանած բիզնես նպատակներին և գրավել եվրոպական շուկան, չէ՞ որ Միլանը Եվրոպայի նորաձևության կարևորագույն կենտրոններից է: Սա շատ լավ հնարավորություն է, քանի որ անընդհատ կապի մեջ լինելով եվրոպացիների հետ կզարգացնենք նեթվորքը, ձեռք կբերենք նոր ծանոթություններ, ուղիղ կապ կունենանք աշխարհահռչակ բրենդների և խանութների հետ», — նշեց HopShop-ի համահիմնադիր Տիգրան Չախալյանը: 

Կարդացեք նաև՝ Ապրանքների Shazam: Տիգրան Չախալյանը HopShop-ի, ստարտափ սկսելու և մրցակիցների մասին

Նրա խոսքով, իրենց գերնպատակներից մեկն է Էկսքլյուզիվ և երկարաժամկետ համագործակցություն  հաստատել աշխարհի առաջատար բրենդների հետ, որոնց գլխամասային գրասենյակները գտնվում են հենց Միլանում։ Ստարտափն այժմ համագործակցում է ավելի քան 100 ամերիկյան եվ եվրոպական բրենդների հետ: Այս պահին հավելվածի շնորհիվ հնարավոր է գտնել ավելի քան 4 միլիոն հագուստ, կոշիկ և աքսեսուար։

Berkeley SkyDeck-ի առաջին համաշխարհային դեսպանը, հիմնական խորհրդականը և ընտրող հանձնաժողովի անդամը Կարեն Գյուլբուդաղյանն է, ում շնորհիվ աքսելերատորը հատուկ տեղ ունի Հայաստանի ստարտափ էկոհամակարգի զարգացման գործում։ Նրա օգնությամբ իրականացված փոխակերպման արդյունքում Berkeley SkyDeck-ը Forbes-ի կողմից ճանաչվել է աշխարհի 5 համալսարանական աքսելերատորներից մեկը։

Հայկական HopShop ստարտափն ընդգրկվել է հանրահայտ Berkeley SkyDeck աքսելերացիոն ծրագրում
HopShop հավելվածը

Ամեն տարի Berkeley SkyDeck-ին են դիմում ստարտափներ աշխարհի 110 երկրից, և միայն դրանց 1%-ն է հնարավորություն ստանում մուտք գործել աքսելերատոր։ Skydeck-ը հասանելիություն է ապահովում Բերքլիի համալսարանի դասախոսներին, հետազոտողներին, լաբորատորիաներին, տրամադրում է Սիլիկոնային Հովտում գործունեություն մեկնարկելու հնարավորություն։ SkyDeck-ը նաև հասանելիություն է ապահովում ավելի քան 420 բացառիկ խորհրդականների և հնարավորություն է տալիս Demo Day-ի շրջանակներում ներկայացնել նախագծերը ավելի քան 700 ներդրողի։ Աքսելերատոր մուտք գործած ստարտափները SkyDeck Fund-ի կողմից ստանում են ներդրումներ որոշակի մասնաբաժնի դիմաց։ SkyDeck Fund-ին աջակցում են հանրաճանաչ Sequoia, SierraVentures և Mayfield վենչուրային ընկերությունները:

HopShop հավելվածը առայժմ հասանելի է միայն AppStore ում, այն կարող եք ներբեռնել այստեղ:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները