Վերջին երեք տարիները բեկումնային էին Հայաստանի ֆինանսական համակարգի համար, որտեղ կապիտալի շուկան սկսել է դրսևորել աշխուժացման նոր տեմպեր։ FinCast-ի այս էպիզոդում FEAS-ի գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանի հետ քննարկում ենք շուկայի տրանսֆորմացիան, տեղական ընկերությունների՝ բորսա դուրս գալու դրդապատճառներն ու կորպորատիվ կառավարման մարտահրավերները։ Առանձնակի ուշադրություն է դարձվում Ամերիաբանկի՝ որպես Lion Finance Group-ի մաս, FTSE100 ինդեքսում հայտնվելուն, ինչը նոր որակ և վստահություն է հաղորդում ողջ հայաստանյան բանկային համակարգին միջազգային ներդրողների աչքերում։
Աշխարհաքաղաքական լարվածությունը, հատկապես Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, ուղղակի ազդեցություն են ունենում ֆինանսական շուկաների վրա։ Զրույցի ընթացքում քննարկում ենք, թե ինչպես են տարածաշրջանային կոնֆլիկտները փոխում ինստիտուցիոնալ ներդրողների վարքագիծը և ինչ ռիսկեր են առաջանում Հայաստանի համար։ Անդրադառնում ենք նաև այն հարցին, թե ինչպես ճիշտ կառավարել պորտֆելը «խառը ժամանակներում», երբ ստանդարտ գործիքներն այլևս բավարար չեն կայունություն ապահովելու համար։
Ֆինանսական համակարգի վաղվա օրն անհնար է պատկերացնել առանց արհեստական բանականության (AI)։ Անդրադառնում ենք այն հեղափոխական դերին, որ AI-ն արդեն իսկ խաղում է բորսաներում և ներդրումային որոշումների կայացման հարցում։ Կոնստանտին Սարոյանը կանխատեսում է մի ապագա, որտեղ ներդրումների զգալի մասը կիրականացվի ալգորիթմների միջոցով, և քննարկում ենք, թե որն է մնալու մարդու դերը այս նոր իրականությունում, ու որն է այն ամենակարևոր ներդրումը, որը երբեք չի կորցնում իր արժեքը։
Դիտեք նաև՝












