«Ֆինանսական բանականություն» փոդքասթի 22-րդ թողարկման առանցքում ֆինանսական վարքագծի տարբերություններն են, էլեկտրական մեքենաների գույքահարկի հաշվարկի նոր մեխանիզմն ու արհեստական բանականության կիրառական հնարավորությունները ֆինանսական հաշվարկներում։
Թողարկման հիմնական թեմաները
- Կանանց և տղամարդկանց ֆինանսական որոշումները. Ներկայացնում ենք հետազոտությունների արդյունքներն այն մասին, թե գենդերային առանձնահատկություններն ինչպիսի ազդեցություն ունեն ներդրումների արդյունավետության, կառավարչական որոշումների և գնումների (շոփինգի) գործընթացի վրա։
- Էլեկտրոմոբիլների գույքահարկի հաշվարկի կարգը. Ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունեցել գույքահարկի հաշվարկման բանաձևում, որքանո՞վ է նվազելու հարկային բեռը և ինչպե՞ս է կիրառվելու նոր կարգը գործնականում։
- Աշխատաշուկայի փոխակերպումը և Anthropic-ի հետազոտությունը. Ո՞ր ոլորտներում և մասնագիտական ուղղություններում կարող է արհեստական բանականությունն արդեն այսօր փոխարինել մարդուն՝ ըստ Anthropic ընկերության վերջին տվյալների։
- Ֆինանսական հաշվարկ. Gemini vs ChatGPT. Արհեստական բանականության մոդելների գործնական փորձարկում։ Փորձում ենք հասկանալ՝ որքանով են ճիշտ AI մոդելները կատարում բարդ ֆինանսական հաշվարկը՝ համեմատելով բանկային աշխատանքի և սեփական բիզնեսի եկամտաբերությունը։
Դիտեք նաև՝












