Ինչո՞ւ է կարոր ներդրում անելը՝ պարզապես սպառելու փոխարեն, և ինչո՞ւ է պետք ներդրումները անել հենց Հայաստանում։ FinCast-ի այս էպիզոդում հյուրընկալել ենք Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանին և Freedom Broker Armenia-ի տնօրենի տեղակալ Էդուարդ Սաֆարյանին։
Մանրամասն քննարկել ենք Team Holding-ի կայացման ուղին՝ որպես հզոր հոլդինգային կառույց, որը միավորում է ընկերություններ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։ Հյուրերը ներկայացրել են Team Holding-ի պարտատոմսերի թողարկման նպատակները, դրանց գրավչությունը ներդրողների համար և այն ռազմավարական ուղղությունները, որտեղ ներդրվելու են ներգրավված միջոցները։
Անդրադարձել ենք նաև գլոբալ փոփոխություններին՝ տեխնոլոգիաներից մինչև ֆինանսական շուկաներ, և թե ինչպես է արհեստական բանականությունը (AI) վերափոխում խաղի կանոնները։
Ամբողջական էպիզոդը դիտեք այստեղ՝












