Չինաստանում փորձարկվել է Neucyber ուղեղի իմպլանտը, որը կմրցի Neuralink-ի հետ

Վերջին լուրերը
Չինաստանում փորձարկվել է Neucyber ուղեղի իմպլանտը, որը կմրցի Neuralink-ի հետ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Չինաստանում մշակվել է Neucyber ուղեղի իմպլանտը, որի միջոցով հաշմանդամ կապիկը կարողացել է ելակ ուտել մտավոր հրամաններով կառավարվող ռոբոտ ձեռքի միջոցով: Neucyber նեյրոնային ինտերֆեյսը մշակվել է Beijing Xinzhida Neurotechnology-ի կողմից և ներկայացվել է Պեկինում Zhongguancun ֆորումում, որը հայտնի է որպես «Չինաստանի Սիլիկոնային հովիտ»։

Neucyber չիպը բաղկացած է ճկուն միկրոէլեկտրոդներից, «նյարդային ազդանշանի ձեռքբերման սարքերից» և «գեներատիվ նյարդային վերծանման ալգորիթմից»։ Ի տարբերություն Neuralink-ի, որն արդեն մի շարք թեստեր է անցկացրել մարդկանց վրա, BXN-ը դեռ փորձարկում է իր իմպլանտը կենդանիների վրա:

- Advertisement -
Չինաստանում փորձարկվել է Neucyber ուղեղի իմպլանտը, որը կմրցի Neuralink-ի հետ

«Նյարդային ինտերֆեյսը հայտնաբերում է ուղեղի էլեկտրական ազդանշանների նուրբ փոփոխությունները, վերծանում է ուղեղի մտադրությունները և իրականացնում «մտավոր» հսկողություն, ինչը հնարավորություն է տալիս կառավարել սարքերն առանց ֆիզիկական շփման», — բացատրել է Ցինհուայի համալսարանի պրոֆեսոր Լուո Մինմինը:

Անցյալ տարի Չինաստանում բացվել է ուղեղ-մեքենա փոխազդեցության հետազոտությունների մասնագիտացված լաբորատորիա, և երկրի կառավարությունը հաստատել է ուղեղի ինտերֆեյսի տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթությունը։ 2024 թվականի փետրվարին Ցինխուայի համալսարանում բոլոր վերջույթները կաթվածահար հիվանդին իմպլանտացրել են նյարդային ինտերֆեյսի մեկ այլ տարբերակ՝ Neural Electronic Opportunity (NEO), ինչը թույլ է տվել հիվանդին ջուր խմել՝ օգտագործելով հատուկ ռոբոտային ձեռնոց:

Կարդացե՛ք նաև.

Մասկի Neuralink-ը նոր իմպլանտ է մշակում, որը նախատեսված է տեսողությունը վերականգնելու համար

Neuralink-ով «չիպավորված» առաջին մարդը կարողացել է շախմատ խաղալ մտքի ուժով

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները