SpaceX-ը իրականացրել է պատմության ամենախոշոր IPO-ն. ընկերության արժեքը գնահատվել է 1.77 տրիլիոն դոլար

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Իլոն Մասկի SpaceX ընկերությունն իրականացրել է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO)։ Ընդհանուր առմամբ տեղաբաշխվել է 555.6 միլիոն սովորական բաժնետոմս, որոնցից յուրաքանչյուրի գինը կազմել է 135 դոլար։ Տեղաբաշխման ընդհանուր ծավալը կազմել է 75 միլիարդ դոլար։

Արդյունքում SpaceX-ի շուկայական արժեքը գնահատվել է 1.77 տրիլիոն դոլար։

Reuters-ի տվյալներով՝ 75 միլիարդ դոլարի IPO-ն պատմության մեջ ամենախոշորն է։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Saudi Aramco-ին, որը 2019 թվականին իրականացրել էր իր բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումը։

Միաժամանակ վերլուծաբանները նշում են, որ ընկերության շուկայական գնահատականի վերաբերյալ վերջնական եզրակացություններ անել դեռ վաղ է։ «Իրական փորձությունը կլինի այն, թե ինչպես շուկան կընդունի IPO-ն առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում», — նշել է Նյու Յորքի 50 Park Investments ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Ադամ Սարհանը։

SpaceX-ի բաժնետոմսերի առևտուրը Nasdaq ֆոնդային բորսայում կմեկնարկի հունիսի 12-ին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները