STAN-ը ներդրում է կատարել AI գործակալների համար որոնողական համակարգ մշակող Captain ստարտափում

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

Հայկական Science & Technology Angels Network-ը հայտարարել է Captain ստարտափում ներդրում կատարելու մասին։

Captain-ը մշակում է ֆայլերի բովանդակության որոնողական համակարգ արհեստական բանականության գործակալների համար։ Լուծումը նախատեսված է մեծ ծավալի փաստաթղթերի, պատկերների, աուդիո և վիդեո ֆայլերի որոնման և վերլուծության համար՝ ապահովելով բարձր ճշգրտություն՝ առանց լրացուցիչ կարգավորումների։ Ընկերության տվյալներով՝ հարթակը նախագծված է արագ աշխատանքի և մասշտաբավորման համար։

Ներդրումային փուլին, STAN-ից բացի, մասնակցել են նաև Y Combinator, Handshake Ventures, Edison Capital, Andreessen Horowitz (a16z) Scout-ը և մի շարք հրեշտակ ներդրողներ։

STAN-ը նշել է, որ աջակցելու է Captain-ի համահիմնադիրներ Լյուիս Պոլանսկիին և Էդգաև Բաբաջանյանին ընկերության հետագա զարգացման ճանապարհին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները