Neuralink-ով «չիպավորված» առաջին մարդը կարողացել է շախմատ խաղալ մտքի ուժով

Վերջին լուրերը
Neuralink-ով «չիպավորված» առաջին մարդը կարողացել է շախմատ խաղալ մտքի ուժով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Իլոն Մասկի Neuralink ընկերությունը, որը նեյրոչիպեր է մշակում ուղեղում իմպլանտացիայի համար, ցույց է տվել, թե ինչպես է իր առաջին հիվանդ Նոլանդ Արբոն նման իմպլանտի միջոցով շախմատ խաղում:

X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ինը րոպեանոց ուղիղ եթերում Արբոն շախմատ է խաղում՝ գրեթե մտքի ուժով շարժելով էկրանի կուրսորը։

- Advertisement -
Neuralink-ով «չիպավորված» առաջին մարդը կարողացել է շախմատ խաղալ մտքի ուժով

«Վիրահատությունը շատ հեշտ էր», — ասել է նա շնորհանդեսի ժամանակ: Ըստ Արբոյի՝ ներդրված չիպի օգնությամբ նա կարողացել է ութ ժամ անընդմեջ համակարգչով խաղալ Civilization VI-ը, ինչպես նաև շախմատ։

«Ես պարզապես մտածում եմ կուրսորը տեղափոխելու մասին, և այն շարժվում է»,- նշել է Նոլանը, ով այդ զգացումը համեմատում է «Աստղային պատերազմների» «Ուժի» հետ։

Նա խոստովանել է նաև, որ նոր տեխնոլոգիան կատարյալ չէ, և փորձը առանց «որոշ խնդիրների» չի անցել։

Neuralink-ի նպատակն է միացնել մարդու ուղեղը համակարգիչների հետ՝ օգնելու կառավարել բարդ նյարդաբանական հիվանդությունները:

Ընկերության մետաղադրամի չափով սարքը տեղադրվում է գանգի մեջ: Օգտագործելով մանրադիտակային լարերը, այն կարող է կարդալ նեյրոնների գործունեությունը և փոխանցել անլար ազդանշան, որը ստացվում է համակարգչի կողմից:

Պարզ ասած՝ Neuralink չիպը վերծանում է ուղեղի ազդանշանները և դրանք փոխակերպում համակարգիչը կառավարելու հրամանների՝ թույլ տալով օգտվողին կառավարել մկնիկի կուրսորը առանց ֆիզիկական փոխազդեցության՝ միայն «մտքի ուժով»։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները