Wizz Air-ը գործարկել է Երևան-Լոնդոն, ինչպես նաև Երևան-Հռոդոս ուղիղ չվերթները

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

14 տարվա դադարից հետո վերականգնվել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ուղիղ ավիահաղորդակցությունը։ Հունիսի 8-ին Լոնդոնի «Լուտոն» օդանավակայանում տեղի է ունեցել Wizz Air ավիաընկերության Լոնդոն-Երևան առաջին ուղիղ չվերթի բացման պաշտոնական արարողությունը:

Նոր երթուղին կապում է Լոնդոնի «Լուտոն» և Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանները։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ։ Մեկ ուղղությամբ տոմսի արժեքը սկսվում է 50 եվրոյից, իսկ թռիչքի տևողությունը փոքր-ինչ ավելի է 5 ժամից։

Այս իրադարձությամբ ավարտվում է երկու երկրների մայրաքաղաքների միջև ուղիղ թռիչքների երկարամյա դադարը, որն առաջացել էր դեռևս 2012 թվականի հոկտեմբերին՝ բրիտանական BMI ավիաընկերության կողմից չվերթների դադարեցումից հետո։

Բացի բրիտանական ուղղությունից, Wizz Air-ն ընդլայնել է չվերթների ցանցը նաև դեպի Հունաստան։ «Զվարթնոց» օդանավակայանի փոխանցմամբ՝ հունիսի 7-ից ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Հռոդոս ուղիղ չվերթները։ Դեպի հունական կղզի և հակառակ ուղղությամբ թռիչքները նույնպես կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները