Սեպտեմբերի 14-ից Հայաստանում արդեն 4-րդ անգամ կանցկացվի լազերթագ սպորտաձևի IT Cup առաջնությունը, որը նպատակ ունի շփման միջավայր ձևավորել տարբեր ՏՏ ընկերությունների աշխատակիցների միջև, ինչպես նաև ամրապնդել տվյալ ընկերությունների աշխատակիցների թիմային ոգին։
Մինչև մրցաշարը ներկայացվեց մասնակից ՏՏ, Web3 և ֆինտեխ ընկերությունների ցանկը, ինչպես նաև անցկացվեց մասնակիցների վիճակահանության արարողությունը։
Ըստ վիճակահանության՝ A խմբում կմրցեն VOLO-ն, Digitain1-ը, Zealous/Bootech-ը, Blockstars-ը, B խմբում կմրցեն CoinStats-ը, BostonGene-ը, Fastex-ը, ACBA BANK-ը, C խմբում կմրցեն Ameriabank CJSC-ը, Synopsys-ը, Ucraft-ը, Digitain2-ը, D խմբում կմրցեն Munich Ventures-ը, Softconstruct-ը, Elite Dev Squad-ը, Goya-ն։
Նշենք, որ Առաջնությունն իրականացնելու է LaserWar Armenia-ն, այն իրենից ներկայացնելու է ռազմատակտիկական խաղ-մրցաշար։ ՏՏ ընկերությունները կմրցեն լավագույն ռազմավարական թիմի կոչման համար։
LaserWar Armenia-ի թիմը վիճակահանության ընթացքում ներկայացրեց խաղերի անցկացման ամբողջական կարգը, առանձնահատուկ շեշտելով, որ մասնակից ընկերություններից շատերը արդեն հասցրել են խաղալ ռազմատակտիկական խաղ-մրցաշարին։
Մրցաշարի հաղթող թիմերը կստանան դրամական պարգևներ, լավագույն խաղացողները՝ նվերներ։ Իսկ բոլոր մասնակիցները ամեն խաղից հետո կստանան իրենց խաղային արդյունքների անհատական վիճակագրությունը՝ ստուգելու ու հետագայում զարգացնելու ռազմավարական գիտելիքները։
How2B-ն լազերթագ սպորտաձևի IT Cup առաջնության ինֆորմացիոն գործընկերն է։
Կարդացե՛ք նաև.
- Ֆինանսավորման հնարավորություն վաղ փուլի տեխնոլոգիական ստարտափների համար. STAN-ը մեկնարկում է փիչինգ սեսիայի հայտերի ընդունումը
- EBRD-ի Star Venture ծրագիրը հայտարարում է նոր հայտերի ընդունում
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: