ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար կհատկացնի Հայաստանում փախստականներին և երիտասարդ ձեռներեցներին աջակցելու համար

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ԵՄ-ի հետ համագործակցությամբ 20 մլն դոլար (17,1 մլն եվրո) կհատկացնի Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռներեցների ֆինանսավորման հասանելիությունը բարելավելու նպատակով։ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հաղորդմամբ՝ միջոցները տրամադրվում են «Արմսվիսբանկին» հատուկ վարկային փաթեթի տեսքով։

Ծրագրի շրջանակներում ֆինանսավորումը նախատեսված է այն միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների համար, որոնք պատկանում կամ կառավարվում են փախստականների, ինչպես նաև երիտասարդ գործարարների կողմից։ Համաձայնագիրը ստորագրվել է Ռիգայում կայացած ՎԶԵԲ-ի 2026 թվականի տարեկան հանդիպման և բիզնես ֆորումի շրջանակներում՝ ՎԶԵԲ-ի ֆինանսական հաստատությունների գծով գործադիր տնօրեն Ֆրանսիս Մալիժի և «Արմսվիսբանկի» վարչության նախագահ-գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանի կողմից։

20 մլն դոլար արժողությամբ ընդհանուր վարկային փաթեթը բաղկացած է 10-ական մլն դոլարի (յուրաքանչյուրը՝ 8,59 մլն եվրո) երկու առանձին վարկային գծից.

  • Աջակցություն փախստականներին. առաջին վարկը տրամադրվում է EU4Business-EBRD վարկային գծի ծրագրով: Այն անմիջականորեն ուղղված է փախստականներին պատկանող կամ նրանց կողմից կառավարվող ձեռնարկություններին, ինչպես նաև այն բիզնեսներին, որոնք աշխատանքի են ընդունում տեղահանված անձանց։ Չափանիշներին համապատասխանող վարկառուները բացառիկ հնարավորություն կունենան ստանալու ԵՄ ներդրումային դրամաշնորհներ՝ վարկի ընդհանուր գումարի մինչև 35%-ի չափով, ինչպես նաև կօգտվեն անհատական խորհրդատվական ծառայություններից։
  • Աջակցություն երիտասարդ ձեռներեցներին. երկրորդ վարկը տրամադրվելու է «Երիտասարդությունը բիզնեսում» (Youth in Business) ծրագրի շրջանակներում։ Այն հատուկ նախատեսված է երիտասարդ ձեռներեցների համար, որոնք բիզնեսի զարգացման վաղ փուլում գտնվելու և սահմանափակ վարկային պատմություն ունենալու պատճառով հաճախ լուրջ դժվարությունների են բախվում անհրաժեշտ ֆինանսավորում ներգրավելիս։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները