STAN-ը հայտարարում է իր հերթական փիչինգ սեսիայի հայտերի ընդունման մեկնարկը։ Միջոցառման նպատակն է աջակցել վաղ փուլում գտնվող տեխնոլոգիական ստարտափներին, առաջարկելով ներդրումային և համագործակցության նոր հնարավորություններ:
Ո՞ր ստարտափները կարող են մասնակցել
Հայտերը կընդունվեն երեք հիմնական կատեգորիաներում՝
- Կանանց ձեռներեցություն՝ ընկերություններ, որոնք ունեն կին հիմնադիրներ և գտնվում են գաղափարից մինչև կոնցեպտուալ փուլում գտնվող։
- Moonshot Track՝ բարձր ռիսկային, բայց նորարարական և գլոբալ մարտահրավերներին ուղղված խորը տեխնոլոգիական լուծումներ ունեցող ընկերություններ։
- Ավանդական վենչուրային ներդրումներ՝ pre-seed կամ seed փուլում գտնվող ստարտափներ, որոնք արդեն ունեն MVP և նախնական արդյունքներ:
Ինչո՞ւ դիմել
- Հասանելիություն 44 միջազգային հրեշտակ ներդրողներից բաղկացած համայնքի, որոնց փորձառությունը ներառում է մասնավոր կապիտալի, վենչուրային ներդրումների, տեխնոլոգիական ձեռներեցության և կենսատեխնոլոգիաների նորարարության ոլորտները։
- Հնարավորություն ստանալ ներդրումներ. միջին ներդրման չափը մեկ ընկերության համար՝ $50,000։
Միջոցառման կազմակերպիչներ
Միջոցառումը կազմակերպվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Նորարարությունների Փոխանակման Կոալիցիայի (IEC) հետ համատեղ՝ Ամերիկյան Մրցունակության Փոխանակման (ACE) ծրագրի շրջանակներում։ Փիչինգ սեսիայի մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպելու ACE պատվիրակության անդամներին, ինչպես նաև ստանալ օգտակար կապեր ստարտափ հիմնադիրների հետ:
Միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին, Woods Center-ում։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 26-ն է, 2024թ.: Դիմելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ դիմելու համար սեղմեք այստեղ։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելեք այստեղ։
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի այլ հնարավորություններ գտե՛ք այստեղ։