Բաց են LLM Summer School 2026-ի հայտերը․ դիմումների ընդունման վերջնաժամկետը մոտենում է

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

Օգոստոսի 3-7-ը Երևանի AI9 Startup Campus-ում կանցկացվի LLM Summer School 2026 ամառային դպրոցը, որը նվիրված է մեծ լեզվական մոդելների (Large Language Models, LLM) և Physical AI-ի ոլորտների արդի զարգացումներին։ Ծրագիրը ներառում է տեսական դասախոսություններ, գործնական աշխատարաններ, նաև AI9-ի կողմից կազմակերպվող 24-ժամյա հաքաթոն։

Կազմակերպիչների խոսքով՝ LLM Summer School-ը դարձել է ամենամյա նախաձեռնություն, որը մասնակիցներին հնարավորություն է տալիս ուսումնասիրել LLM-ների և Physical AI-ի վերջին միտումները և կիրառել ստացած գիտելիքները նորարարական նախագծերում։ 2026 թվականին ծրագիրը կանցկացվի հիբրիդային ձևաչափով՝ ապահովելով ինչպես ֆիզիկական մասնակցություն Երևանում, այնպես էլ Zoom հարթակի միջոցով առցանց տեսական դասընթացներ։

Ծրագրում արդեն հաստատվել են մի շարք միջազգային մասնագետների մասնակցությունները, այդ թվում՝ Անդրե Մարտինսը (IST / Unbabel), Իվան Մոշկովը (NVIDIA), Արամ Մարկոսյանը (Axiom Math, նախկին Meta) և Արմեն Աղաջանյանը (Perceptron AI)։

Հնգօրյա դասընթացի ընթացքում կքննարկվեն LLM-ների նախնական ուսուցման (pre-training), վերահսկվող fine-tuning-ի և reinforcement learning-ի, inference-ի օպտիմալացման, AI գործակալների (agents) և reasoning համակարգերի, ինչպես նաև կոնտեքստի կառավարման, ռոբոտատեխնիկայի և World Models-ի հետ կապված թեմաներ։

Օգոստոսի 8-ին կանցկացվի նաև 24-ժամյա հաքաթոն, որի ընթացքում մասնակիցները կկարողանան գործնականում կիրառել ստացած գիտելիքները։

Մասնակցության հայտերն ընդունվում են մրցակցային՝ երկփուլ ընտրության գործընթացով։ Դիմորդները պետք է լրացնեն հայտաձևը և ներկայացնեն ինքնակենսագրականը (CV), որից հետո կստանան տեխնիկական գնահատման թեստ։

Ֆիզիկական մասնակցության արժեքը կազմում է 150 հազար դրամ և ներառում է տեսական ու գործնական դասընթացները, ինչպես նաև GPU ռեսուրսների հասանելիություն։ Առցանց մասնակցության արժեքը 200 դոլար է։ Ուսանողների համար նախատեսված է մինչև 90% ֆինանսական աջակցություն, իսկ որոշ դեպքերում կարող են տրամադրվել նաև լրացուցիչ զեղչեր։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները