DISQO-ն Data Awards-ի կողմից ճանաչվել է տվյալների հետազոտության լավագույն լուծում

Վերջին լուրերը
DISQO-ն Data Awards-ի կողմից ճանաչվել է տվյալների հետազոտության լավագույն լուծում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայ հիմնադիրներ ունեցող DISQO ընկերությունը Data Awards-ի կողմից ճանաչվել է «տվյալների հետազոտության տարվա լավագույն լուծում» (Research Data Solution of the Year)։

DISQO-ի CX հարթակը ճանաչվել է աշխարհում լավագույնը յուրաքանչյուր հաճախորդի համար սպառողների վերաբերմունքի 7 վարքագծի վերաբերյալ խորը վերլուծություններ առաջարկելու համար:

DISQO-ն հաճախորդների փորձառության հարթակ է, որը հնարավորություն է տալիս ինչպես փոքր և միջին, այնպես էլ մեծ ընկերություններին ճիշտ որոշումներ կայացնել` փորձարկեով և չափելով յուրաքանչյուր պրոդուկտի և բրենդի հետ հաճախորդի ունեցած փորձառությունը։

DISQO-ի ամպային ծրագրային ապահովումը և հետազոտական API-ինտերֆեյսերը թույլ են տալիս տեղեկատվություն ստանալ հայտնի բրենդների, խոշորագույն համաշխարհային հետազոտական կազմակերպությունների և առաջատար գովազդային գործակալությունների սպառողների մասին։ Հարթակը թույլ է տալիս հաճախորդներին հասկանալ, թե ինչ են մարդիկ մտածում մինչ գովազդի հետ առնչվելը, իրենց հավանած ապրանքներ գտնելը և գնելը։

Կարդացե՛ք նաև.

Հայկական DISQO-ն և SuperAnnotate-ը՝ ԱՄՆ-ի լավագույն ստարտափ գործատուներ. Forbes

«Հայկական» DISQO-ն ձեռք է բերել Feedback Loop-ը և նոր հնարավորություններ ավելացրել

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները