Հայկական DISQO-ն և SuperAnnotate-ը՝ ԱՄՆ-ի լավագույն ստարտափ գործատուներ. Forbes

Վերջին լուրերը
Հայկական DISQO-ն և SuperAnnotate-ը՝ ԱՄՆ-ի լավագույն ստարտափ գործատուներ. Forbes
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայկական SuperAnnotate և DISQO ՏՏ ընկերությունները ներառվել են Forbes-ի՝ Ամերիկայի 500 լավագույն ստարտափ գործատուների ցանկում։

Վարկանիշը կազմվել է շուկայական ուսումնասիրություններ կատարող Statista ընկերության հետ համատեղ՝ գնահատելով առնվազն 50 աշխատող ունեցող 2600 ամերիկյան ընկերություն, որոնք գնահատվել են ըստ երեք չափանիշների՝ գործատուի հեղինակություն, աշխատակիցների գոհունակություն և աճ։

- Advertisement -
Հայկական DISQO-ն և SuperAnnotate-ը՝ ԱՄՆ-ի լավագույն ստարտափ գործատուներ. Forbes

DISQO-ն հաճախորդների փորձառության հարթակ է, որը հնարավորություն է տալիս ինչպես փոքր և միջին, այնպես էլ մեծ ընկերություններին ճիշտ որոշումներ կայացնել: Այն օգնում է փորձարկել և չափել յուրաքանչյուր պրոդուկտի և բրենդի հետ հաճախորդի ունեցած փորձառությունը։

SuperAnnotate-ը մեքենայական ուսուցման ինժեներների և անոտացիա իրականացնող թիմերի համար նախատեսված արհեստական բանականությամբ օժտված հարթակ է, որի միջոցով անոտացիոն գործողությունները կատարվում են մինչև 10 անգամ արագ՝ միևնույն ժամանակ պահպանելով անոտացիայի ոլորտում աշխատանքի ճշգրտության առաջատար մակարդակը:

Ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները