«AI-ի հայր» Յան Լեկունը xAI-ը ձախողված նախագիծ է անվանել և զգուշացրել «AI փուչիկի» հնարավոր պայթյունի մասին

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Արհեստական բանականության ոլորտի առաջատար մասնագետներից մեկը՝ Յան Լեկունը, հայտարարել է, որ Իլոն Մասկի xAI ընկերությունը ձախողվել է և ներկայումս չի կարող մրցակցել ոլորտի առաջատարների՝ OpenAI-ի և Anthropic-ի հետ։

CNBC-ին տված հարցազրույցում, Լեկունը, որին հաճախ անվանում են «Արհեստական բանականության կնքահայր», նշել է, որ xAI-ի հիմնադիր թիմի հեռանալը լուրջ հարված է հասցրել ընկերությանը։ Նրա խոսքով՝ Մասկի նախկին աշխատակիցների նկատմամբ վերաբերմունքը նույնպես կդժվարացնի լավագույն մասնագետների ներգրավումը։

Լեկունը նաև հիշեցրել է, որ 2026 թվականի առաջին եռամսյակում SpaceX-ի xAI ստորաբաժանումը գրանցել է շուրջ 2,5 միլիարդ դոլարի վնաս։ Նրա գնահատմամբ՝ ընկերությունը կառուցել է չափազանց մեծ ենթակառուցվածք, որի ծախսերը փոխհատուցելու համար այժմ ստիպված է վարձակալության հանձնել իր տվյալների մշակման կենտրոնների հզորությունները։

Խոսքը վերաբերում է xAI-ի Colossus 1 և Colossus 2 սուպերհամակարգչային կենտրոններին, որոնք գտնվում են Մեմֆիսում։ Լեկունի խոսքով՝ դրանց հաշվարկային ռեսուրսներն արդեն օգտագործում են Anthropic-ն ու Google-ը։

Փորձագետը նաև զգուշացրել է, որ արհեստական բանականության ոլորտում ձևավորվել է ֆինանսական «փուչիկ»։ Նրա խոսքով՝ ներկայում AI ծառայությունների զգալի մասը փաստացի սուբսիդավորվում է ներդրողների կողմից, քանի որ ընկերությունները դեռևս վնասով են աշխատում։

Նա նաև նշել է, որ OpenAI-ն, Anthropic-ը և մյուս խոշոր ընկերությունները վաղ թե ուշ ստիպված կլինեն բարձրացնել ծառայությունների գները կամ կրճատել ծախսերը, հակառակ դեպքում AI-ի «փուչիկը» կարող է պայթել։

Տեխնոլոգիական զարգացման տեսանկյունից Լեկունը նաև ընդգծել է, որ ապագան տեսնում է ոչ թե մեծ լեզվային մոդելների (LLM), այլ այսպես կոչված «աշխարհի մոդելների» (world models) մեջ։ Նրա խոսքով՝ նման համակարգերն ավելի լավ են հասկանում պատճառահետևանքային կապերը և իրական աշխարհի կառուցվածքը, ինչը կարող է հիմք դառնալ ավելի արդյունավետ և խելացի AI համակարգերի ստեղծման համար։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները