«Հայկական» DISQO-ն ձեռք է բերել Feedback Loop-ը և նոր հնարավորություններ ավելացրել

Վերջին լուրերը
«Հայկական» DISQO-ն ձեռք է բերել Feedback Loop-ը և նոր հնարավորություններ ավելացրել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայ հիմնադիրներ ունեցող DISQO ընկերությունը հայտարարել է Feedback Loop, Inc.-ի ձեռքբերման մասին: Նոր ձեռք բերված տեխնոլոգիան մարքեթինգի մասնագետներին հնարավորություն է տալիս սպառողների հետ արագ և հեշտ հետադարձ կապ հաստատել։

Feedback Loop-ի գործադիր տնօրեն Ռոբ Հոլլանդը, ով նախկինում Oracle Data Cloud-ի գլխավոր փոխնախագահն է եղել, նշանակվել է DISQO-ում Feedback Loop-ի գործադիր
փոխնախագահ և գլխավոր տնօրեն։ Մոտավորապես 50 նոր աշխատակից կմիանա DISQO-ի 500 աշխատակից ունեցող թիմին:

- Advertisement -
«Հայկական» DISQO-ն ձեռք է բերել Feedback Loop-ը և նոր հնարավորություններ ավելացրել

DISQO-ի այս գնումը հաջորդում է ընկերության B սերիայի ներդրած ներգրավմանը, որը օգտագործվել է հաճախորդների փորձառության պլատֆորմի հնարավորություններն ու հասանելիությունն ընդլայնելու համար։

DISQO-ն բրենդներին ուղղակիորեն հասանելիություն է տալիս իրենց հաճախորդներին, որ նրանք կարողանան ոչ միայն հասկանալ, թե ինչ են մտածում հաճախորդները, այլև իմանան, թե ինչ են անում նրանք առցանց:

Հաճախորդների հետադարձ կապի և վերլուծության նոր հնարավորությունների ավելացմամբ՝ ցանկացած հաճախորդ այժմ կարող է վալիդացնել և՛ ապրանքները, և՛ մարքեթինգային արշավները՝ նախքան դրանք շուկա դուրս բերելը: Տասնյակ հազարավոր ՓՄՁ-ներ արդեն ուղիղ հասանելիություն ունեն DISQO հարթակին։

«Կազմակերպությունները հաճախ չունեն հասանելիություն և գործիքներ, որոնք անհրաժեշտ են տվյալների վրա հիմնված ճիշտ որոշումներ կայացնելու համար», — նշել է ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Արմեն Աճեմյանը։

«Բիզնեսի ամենացավոտ կետերից մեկը հաճախորդներից անհապաղ արձագանքներ ստանալու անկարողությունն է, որոշումներ կայացնելու ժամանակ»,- նշել է Ռոբ Հոլանդը։

Ճկուն հետադարձ կապի տեխնոլոգիայի շնորհիվ DISQO-ն նպաստում է բիզնեսների համար ճիշտ որոշումներ կայացնելուն։

DISQO-ի հարթակը ներկայումս համագործակցում է շուրջ 300 աշխարհահռչակ բրենդերի, 125 խոշորագույն հետազոտական ընկերությունների, 35 առաջատար գովազդային գործակալությունների և ավելի քան 20 մեդիա հարթակների հետ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները