Մեծ ձեռքբերում ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի համար․ ԲՏԱ նախարարը` «Թալես»-«ԲուՏեխ» գործընկերության մասին

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում ֆրանսիական «Թալես» և հայկական «ԲուՏեխ» ընկերությունների միջև ռազմավարական գործընկերության
հաստատման մասին։ Նախարարը նշում է, որ սա մեծ ձեռքբերում ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի համար։

«Ողջունում եմ ֆրանսիական «Թալես» և հայկական «ԲուՏեխ» ընկերությունների միջև ռազմավարական գործընկերության մասին հայտարարությունը։ Հայաստանի բարձր տեխնոլոգիական և պաշտպանական արդյունաբերության համար նման համաշխարհային առաջատարի հետ համագործակցությունը չափազանց կարևոր ազդակ է․ հայկական ընկերությունները հետզհետե ավելի մեծ կարողություն են ցուցաբերում լուծումներ մշակելու, բարդ համակարգեր ինտեգրելու և միջազգային չափանիշներին համապատասխանելու գործում»,- գրել է նախարարը։

Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ կարևոր է, որ այս իրադարձությունները հաջորդում են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում մայիսի 5-ին Երևանում ռազմավարական փաստաթղթի ստորագրմանը։
««Թալես» — «ԲուՏեխ» գործընկերությունը կնպաստի Հայաստանում բարձր որակավորում պահանջող աշխատատեղերի ստեղծմանը, կխորացնի ՀՀ-Ֆրանսիա ռազմական և տեխնոլոգիական համագործակցությունը, և կամրապնդի մեր երկրների միջև ռազմավարական փոխգործակցությունը»,-գրել է նախարարը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները