ԲիգՍթորի հայկական վենչուրային ֆոնդի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը շարունակում է կիսվել ֆոնդի կատարած ներդրումներով։ Այս անգամ BigStory-ն $200,000 ներդրում է կատարել Հրանտ Ղարիբյանին և Հայկ Տեփանյանին պատկանող BlueQubit ընկերությունում:
«Այս գրառումը ապագայի մասին է, տեխնոլոգիաների և ընկերությունների, որոնք փոխում են ապագան:Հրանտ Ղարիբյանը և Հայկ Տեփանյանը հիմնարդել են BlueQubit ընկերությունը, և աշխատում են քվանտային համակարգիչների համար ունիվերսալ ծրագրային գրադարան ստեղծելու վրա:Քվանտային համակարգիչների ինդուստրիայի ծավալը այսօրվա տարեկան $500 միլիոնից հասնելու է $8 միլիարդի 2027թ.-ին:Ուրախ ենք հայտարարել BigStory-ն $200,000 ներդրման մասին BlueQubit ընկերությունում»,-նշել է Արտավազդ Մինասյանը։
Հիշեցնենք, որ ԲիգՍթորի վենչուրային ֆոնդը ավելի վաղ ներդրումներ էր կատարել WildLearner, Zoomerang, Mythrill, AR Trails, ProdMap ստարտափներում։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։