Նորարարությունների գլոբալ հարթակ Plug and Play-ն ամփոփում է նախաաքսելերացիոն ծրագիրը։ Սա ընկերության թվով երրորդն ծրագիրն էր Հայաստանում, որ իրականացվել է ԲՏԱ նախարարության հետ գործակցությամբ։ Ծրագրի փակման միջոցառումը՝ EXPO-ն, տեղի կունենա հուլիսի 9-ին՝ ժամը 17:30-ին, Երևանի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում:
Միջոցառմանը կմասնակցեն տեխնոլոգիական էկոհամակարգի և մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ, վենչուրային ներդրողներ, միջազգային կազմակերպություններ և պետական բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ծրագրի մասնակից 18 ստարտափները բեմից կներկայացնեն տարբեր ոլորտներում իրենց նորարարական լուծումները (pitches)՝ ամփոփելով եռամսյա ինտենսիվ մենթորության, վերապատրաստման և գլոբալ կապերի հաստատման այս ճանապարհը:
Ծրագրի մասնակից ստարտափներն են՝ Bleenk, FIGURINGS, Empy.ai, Tedly, abda AI, Inc. SafeGround Technologies, Salute AI, Uray Technologies, Ethery Tech, JAN DIGITRUST, Megaladata, LLC, RUXEN, AgenticFi, BeeSync, Dhomie, Muvia Inc., BeautyFlo B.V. Lex AI:
Միջոցառմանը մասնակցելու համար գրանցվել այստեղ:












