Հայկական Zoomerang հավելվածը ևս ներդրում է ներգրավել Big Story-ից

Վերջին լուրերը
Հայկական Zoomerang հավելվածը ևս ներդրում է ներգրավել Big Story-ից
Նանէ Հայրապետյան
Բազմաթիվ ինչուների պատասխանի հետևից գնալու համար, նախ ընտրեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ճանապարհը, հետո քաղաքական ինչուները տարան Պետական Կառավարման Ակադեմիա ու ստացա քաղաքագիտության մագիստրոսի կոչում: Բարև Ձեզ, ես Նանէ Հայրապետյանն եմ, այս հարթակում պատմում եմ ՏՏ-ի, բիզնեսի և ինովացիաների մասին: Եթե ունեք հարցեր կամ թեմաներ, որոնց կուզեք որ անդրադառնանք, գրեք ինձ հետևյալ հարթակններում:

Հայկական Zoomerang հավելվածը 250 հազար դոլար ներդրում է ներգրավել: Սա BigStory VC-ի երրորդ ներդրումն է հայկական ստարտափներում:

Հայկական Zoomerang հավելվածը թույլ է տալիս նկարահանել տարբերվող ու յուրօրինակ տեսանյութեր սոցցանցերի համար։ Հավելվածը ստեղծել են Արման Մանուկյանն ու Դավիթ Գրիգորյանը, նրանք ծրագրավորմամբ են զբաղվում արդեն 10 տարի։  Zoomerang-ն արդեն մի քանի ամիս է, ինչ թողարկվել է, բայց հասցրել է կարճ ժամանակում ընդգրկվել ԱՄՆ-ում App Store-ի Photo & Video բաժնի թոփ անվճար հավելվածների տասնյակում՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը։ iOS համակարգում այն ունի ավելի քան կես միլիոն ներբեռնում։

- Advertisement -
Հայկական Zoomerang հավելվածը ևս ներդրում է ներգրավել Big Story-ից

Zoomerang-ի միջոցով օգտագործողները ստեղծում են երաժշտական հոլովակներ իրենց նախընտրած երաժշտությամբ ու էֆեկտով: Հավելվածը հնարավորություն է տալիս անմիջապես նկարահանել հոլովակը կամ մշակել նախօրոք նկարահանված վիդեոն: Zoomerang-ը վերլուծում է երաժշտությունն ու դրա վրա կիրառում ընտրված էֆեկտները: Բացի երանգային էֆեկտներից, օգտագործողները հնարավորություն ունեն միացնել Zoom-ի ռեժիմը, որը նույնպես հարմարեցվում է երաժշտությանը: Այստեղից էլ առաջացել է հավելվածի անվանումը` Zoom + erang:

Արտավազդ Մինասյանի, Դավիթ Բաղդասարյանի և Արտավազդ Երիցյանի կողմից հիմնված BigStory-ն շարունակում է օգնել hայ հիմնադիրներին ստեղծելու միջազգային հզոր ընկերություններ: Ավելի վաղ նույն չափի ներդրում էր կատարվել նաև Mythrill և AR Trails ստարտափներում:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները