ԲիգՍթորի վենչուրային ֆոնդը շարունակում է ներդրումներ կատարել հայկական ստարտափերում։ 250․000$ հերթական ներդրումը կատարվել է ProdMap-ում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ֆոնդի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը։
ProdMap-ը պրոդուկտ մենեջերների համար նախատեսված հարթակ է։ Հարթակը օգտագործվելու է պրոդուկտների ամբողջ ցիկլը ղեկավարելու համար։
«Հայաստանում չկան բավարար քանակի պրոդուկտ մենեջերներ, բայց շուտով մեր երկրում ստեղծելու են պլատֆորմ, որը կասկած չունեմ կօգտագործեն հազարավոր պրոդուկտ մենեջերներ ամբողջ աշխարհից։ Այո, հենց այսպիսին է մեր պատկերացրած Հայաստանը։ Այստեղ ստեղծում են պրոդուկտներ, որոնք ամբողջ աշխարհն է օգտագործում»,-նշել է Դավիթ Բաղդասարյանը։
Ինչպես հայտնել էինք՝ ԲիգՍթորի վենչուրային ֆոնդը ավելի վաղ ներդրումներ կատարել է՝ WildLearner, Zoomerang, Mythrill և AR Trails ստարտափներում։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։