22.1 C
Yerevan
Sunday, June 4, 2023

Հայկական ԲիգՍթորի վենչուրային ֆոնդը 2-րդ ներդրումն է կատարել

spot_img
Վերջին լուրերը
Հայկական ԲիգՍթորի վենչուրային ֆոնդը 2-րդ ներդրումն է կատարել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ԲիգՍթորի հայկական վենչուրային ֆոնդը մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ ներդումն է կատարել, որի մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է ֆոնդի համահիմնադիր Արտավազդ Երիցյանը։

$200,000 այս անգամ ներդրվել է WildLearner -ում։ Վերջինս կրթական հարթակ է, որը հատուկ նախագծված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են սովորել կոդավորում և աշխատանքի ընդունվել ամենաթեժ ստարտափներում՝ ավելի քան 100+ հատուկ մշակված անվճար ծրագրավորման դասընթացներով:

«BigStory-ն շարունակում է իրագործել իր տեսլականը և օգնել Հայ հիմնադիրներին»,- ասվում է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Բիգսթորին իր առաջին ներդրումն էր կատարել Միթրիլ ստարտափում։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները
spot_img