Ոչ աշխատանքային օրերի թիվը ավելանում է 3-ով

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով վերանայվում են հանգստյան օրերի տրամադրման հիմնական կարգավորումները։

Ըստ ընդունված նախագծի՝ Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող Մեռելոց օրերը կրկին կսահմանվեն որպես ոչ աշխատանքային։ Միաժամանակ, Կառավարությանն օրենքով արգելվում է տոների կամ հիշատակի օրերի կապակցությամբ աշխատանքային օրերը տեղափոխել հաջորդող կամ նախորդող հանգստյան օրերի հաշվին:

Օրենսդրական նախաձեռնությամբ փոփոխվում են նաև գործող որոշ տոների ամսաթվերն ու անվանումները։

Մասնավորապես,

  • Հայ կինոյի օրը կնշվի ապրիլի 13-ին,
  • Հայրերի օրը՝ հունիսի երրորդ կիրակի օրը,
  • իսկ Քաղաքացու օրը՝ ապրիլի վերջին շաբաթ օրը։

Երկրապահի օրը վերանվանվում է «Երկրապահ-աշխարհազորայինի օր», իսկ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրերը տարանջատվում են. հուլիսի 5-ը մնում է որպես Սահմանադրության, իսկ օգոստոսի 23-ը սահմանվում է Պետական խորհրդանիշների օր։

Պաշտոնական տոնացույցը համալրվում է նոր հիշարժան ամսաթվերով. փետրվարի 17-ը կնշվի որպես Մեսրոպ Մաշտոցի օր, իսկ օգոստոսի 11-ը՝ Նավասարդ։

Սահմանվում են նաև մայրաքաղաքի և մարզերի օրերը, որոնք կտոնվեն սեպտեմբերի 5-ին հաջորդող շաբաթ օրերից սկսած։ Բացի այդ, Կառավարությունը հնարավորություն է ստանում ազգային փոքրամասնությունների առաջարկով նրանց տոների համար ևս սահմանել ոչ աշխատանքային օրեր։

Կարդացեք նաև՝
2026 թվականի ոչ աշխատանքային օրերը Հայաստանում

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները