Xiaomi-ն ներկայացրել է CyberOne «ռոմանտիկ» մարդանման ռոբոտին

Վերջին լուրերը
Xiaomi-ն ներկայացրել է CyberOne «ռոմանտիկ» մարդանման ռոբոտին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Xiaomi չինական ընկերությունը ներկայացրել է իր առաջին մարդանման ռոբոտին՝ CyberOne-ին, որն ամբողջությամբ մշակել է ընկերության Xiaomi Robotics Lab ստորաբաժանումը։

Ռոբոտը արտաքնապես շատ նման է Tesla Bot-ին, հասակը կազմում է 177սմ, քաշը՝ 52կգ, իսկ տեղաշարժման միջին արագությունը՝ 3.6 կմ/ժ։ Այն հագեցած է սենսորային կոմպլեքով, որը հնարավորություն է տալիս կողմնորոշվել տարածքում, ճանաչել մարդկանց և անհրաժեշտության դեպքում արձագանքել նրանց։ CyberOne-ն ընդունակ է պատասխանել հարցերին և զրուցել տարբեր թեմաներով՝ տարբերակելով մարդկային 45 էմոցիաներ։

Շարժման ժամանակ ռոբոտը իրական ժամանակում կատարում է սենյակի 3D վերակառուցում՝ օգտագործելով Xiaomi Mi Sense տեխնոլոգիան:

CyberOne-ը կարող է տեղափոխել ոչ մեծ առարկաներ։ Պրեզենտացիայի ընթացքում այն ներկայացրել է այդ հնարավորությունը՝ Xiaomi-ի ղեկավար Լի Ցզյունին ծաղիկ նվիրելով։

Xiaomi-ում կարծում են, որ ռոբոտը կարող է դառնալ տնային օգնական՝ կատարելով փոքր հրահանգներ։ Սակայն ընկերությունը նշում է, որ սա դեռ առաջին մոդելն է և այն դեռ շատ հեռու է իսկական «խելացի» ռոբոտներից։ Այնուամենայնիվ ընկերությունը շարունակելու է ակտիվորեն զարգացնել այն։

Երբ և ինչ գնով CyberOne-ը կներկայացվի վաճառքում, դեռևս հայտնի չէ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները