ՀԲ. Տնտեսական ակտիվությունն աճել է 2024թ. փետրվարին

Վերջին լուրերը
ՀԲ. Տնտեսական ակտիվությունն աճել է 2024թ. փետրվարին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Համաշխարհային բանկի` Հայաստանի տնտեսական զարգացման ամենամսյա զեկույցի համաձայն` Հայաստանում տնտեսական աճը 2024-ի փետրվարին կազմել է 16,3%, նախորդ ամսվա 10,7% աճի փոխարեն։ Աճի տեմպի ավելացումը բացատրվում է արդյունաբերական արտադրանքի ծավալների աճի տեմպերի արագացմամբ մինչև 54% նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ՝ հիմնականում պայմանավորված ոսկու և զարդերի արտադրության 12,2% աճով, հանքարդյունաբերության ծավալները նախորդ ամսվա նակումից հետո, այս ամիս 5%-ով աճել են։ Տնտեսական աճը պայմանավորող հաջորդ խոշոր ոլորտը՝ առևտրաշրջանառությունը գրանցել է 28,3% աճ, որը հիմնականում պայմանավորված է մեծածախ առևտրի (ներառյալ արտահանման) ծավալների աճով։

Զեկույցում նշվում է, որ 2024-ի փետրվարին զուտ դրամական փոխանցումները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 63,3%-ով, այնուամենայնիվ գրանված ցուցանիշը նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ 4 անգամ ավելի մեծ է։ Դրամական փոխանցումների ներհոսքը նվազել է 42,5%-ով՝ պայմանավորված Ռուսաստանից փոխանցումների ներհոսքի 53,5% անկմամբ։ Դրամական փոխանցումների արտահոսքը նույնպես նվազել է՝ 24,2%-ով՝ դեպի Ռուսաստան փոխանցումների 5,9% անկմամբ։ Սակայն հետաքրքիր է, որ այս ֆոնին դեպի ԱՄՆ փոխանցումները 139%-ով աճել են

- Advertisement -
ՀԲ. Տնտեսական ակտիվությունն աճել է 2024թ. փետրվարին

Զեկույցում նշվել է նաև 1,2% գնանկման մասին, որը պայմանավորվում է սննդամթերքի գների 5,6% նվազմամբ և վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվացեմամբ՝ մինչև 8,5%։

Համաշխարհային բանկի տվյալներով արտահանման ծավալները շարունակել են աճել՝ ի հաշիվ ոսկու, զարդերի, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման աճի։ Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանումը 1 տարվա ընթացքում հասել է ընդհանուր արտահանման 75%-ին։ Արտահանման առաջատար ուղղությունը համարվում է Արաբական Միացյալ Էմիրությունները՝ արտահանման 46,6%-ը, իսկ ներմուծման հիմնական երկիրը շարունակում է մնալ Ռուսաստանը՝ ներմուծման 58%։

Բյուջեի դեֆիցիտը 2023-ի դեկտեմբերին կազմել է 64,9 մլրդ ՀՀ դրամ։ 

Ֆինանսական համակարգը Համաշխարհային բանկի գնահատմամբ 2024-ի փետրվարին պահպանել է կայունություն՝ գրանցելով բանկային նորմատիվների բարելավումներ։

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները