Ինչպե՞ս է փոփոխվել բանկերի կազմը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում

Վերջին լուրերը
Ինչպե՞ս է փոփոխվել բանկերի կազմը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ բոլոր 18 բանկերը ներառվել են 2024 թվականի առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում։ Նրանց կողմից պետական բյուջե են վճարվել ընդհանուր առմամբ 22,5 մլրդ ՀՀ դրամ հարկ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է շուրջ 9,8%-ով կամ շուրջ 2 մլրդ ՀՀ դրամով։

Վճարած հարկերի մեծությամբ ոլորտի առաջատար է «ԱԿԲԱ ԲԱՆԿ»-ը, որը վճարել է 3,2 մլրդ ՀՀ դրամի հարկ, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 2,2 անգամ և հանգեցրել նրան, որ ընկերությունը խոշոր հարկ վճարողների ցանկում զիջի իր դիրքերը և նախկին 6-րդի փոխարեն, 2024-ին դառնա 13-րդը։ Ընդ որում բանկի կողմից վճարվող հարկերի գերակշիռ մասը՝ 62%-ը կամ շուրջ 2 մլրդ ՀՀ դրամը, եկամտային հարկի գծով վճարներն են։

- Advertisement -
Ինչպե՞ս է փոփոխվել բանկերի կազմը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում

Հաջորդը «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»-ն է՝ 3,2 մլրդ ՀՀ դրամ հարկերով, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 59,6%-ով։ Բանկը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում բարելավել է իր դիրքերը 8 կետով և այս տարվա առաջին եռամսյակի ցանկում 14-րդն է։ 

Բանկային համակարգում շահույթի ամենաբարձր արդյունքներ գրանցած «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ»-ը հարկ վճարողների ցանկում 22-րդն է՝ նախկին 37-ի փոխարեն և զիջում է «ԱԿԲԱ ԲԱՆԿ»-ին և «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»-ին։ Բանկի կողմից վճարված հարկերի չափը կազմում է 2,4 մլրդ դոլար, որը նախորդ տարվա ցաուցանիշից մեծ է 56,6%-ով։

Ինչպե՞ս է փոփոխվել բանկերի կազմը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում

Կտրուկ աճել են «ՅՈՒՆԻԲԱՆԿ»-ի կողմից վճարվող հարկերը՝ 796 մլն-ից դառնալով 2,3 մլրդ ՀՀ դրամ, և «ԱՄԻՕ ԲԱՆԿ»-ի կողմից վճարվող հարկերը՝ 365 մլն-ից դառնալով 1,1 մլրդ ՀՀ դրամ։

Վճարված հարկերի չափի կտրուկ նվազում բացի «ԱԿԲԱ ԲԱՆԿ»-ից գրանցվել է նաև «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ում՝ 36,2%` կազմելով 1,1 մլրդ ՀՀ դրամ և հանգեցնելով խոշոր հարկ վճարողների ցանկում դիրքերի զիջման 29 կետով` զբաղեցնելով 2024-ի առաջին եռամսյակի ցանկում 56-րդ տեղը։ 

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները