«Ֆինանսական բանականություն» փոդքասթի 27-րդ թողարկման ընթացքում հաղորդավարներ Կարեն Ռաֆայելյանն ու Վլադիմիր Շատվերովը վերլուծում են տեղական և համաշխարհային շուկայի ամենաաղմկոտ տնտեսական ու տեխնոլոգիական իրադարձությունները։ Էպիզոդում քննարկվում են Ռուսաստանի կողմից սահմանված ներմուծման արգելքները, Հայաստանում հիմնվող գերժամանակակից տվյալների կենտրոնների տնտեսական մոդելներն ու ֆինանսական ոլորտի աշխատավարձային շուկան։
Թողարկման հիմնական թեմաները
- Ռուսական էմբարգո և բիզնեսի փրկություն. Ի՞նչ է սպասվում հայկական բիզնեսին Ռուսաստան արտահանման արգելքից հետո, և պետական աջակցության ի՞նչ կոնկրետ ծրագրեր կան վնասները մեղմելու համար։
- Միլիոնավոր դոլարների AI դատա կենտրոններ. Ինչո՞ւ են Eleveight AI և Firebird AI տվյալների կենտրոնները բացառիկ ու յուրահատուկ Հայաստանի համար, և ինչպիսի՞ն են դրանց իրական ֆինանսները, ծախսերն ու սպասվող շահույթը։
- Սեմ Ալթմանի սենսացիոն խոստովանությունը. Արդյո՞ք արհեստական բանականությունը բերում է արդյունավետության իրական աճ, և ինչո՞ւ է OpenAI-ի հիմնադիրը խոստովանել, որ AI-ը ձախողվում է։
- Ֆինանսական ոլորտի փողերը. Ինչքա՞ն աշխատավարձ են իրականում վճարում Հայաստանի ֆինանսաբանկային հատվածում։
Դիտե՛ք նաև՝












